«Շիրակ»-ն անսպասելի համալրում ունի
SPORT
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր անսպասելի համալրում ունի:
Թիմին է միացել Ուռոշ Նենադովիչը: Պայմանագրի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:
Նենադովիչը ժամանակին հանդես էր գալիս Երևանի «Ալաշկերտ»-ի կազմում, որտեղ տեղափոխվել էր 2017 թվականին:
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը:
25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



