Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել
SOCIETY«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։
Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



