Ինչի՞ց է պետք խուսափել այն օրերին. կանայք և աղջիկներ, ուշադրություն
LIFEԲոլոր գովազդատուները հավատացնում են, որ այն օրերին կինը կարող է դառնալ շատ ակտիվ և կարող է կատարել ցանկացած աշխատանք: Իսկ բժիշկները, հակառակը, պնդում են, որ հենց այդ՝ կարմիր օրերին, ամեն ինչ պետք է թողնել մի կողմի վրա և հանգստանալ․ չէ՞ որ հենց այդ օրերին է կնոջ օրգանիզմը դառնում դյուրագրգիռ: Ինչի՞ց պետք է խուսափել Դիետա Ձեր օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ արյուն, և սա նշանակում է, որ կորցնում է նաև երկաթ: Մի սահմանափակեք ձեզ և կերեք այն ամենը, ինչ որ պահանջում է օրգանիզմը:
Սեռական հարաբերություն Մի մոռացեք, որ այս օրերին պետք է պահպանել հիգիենան, և եթե նույնիսկ ցանկությունը մեծ է, փորձեք զսպել ձեզ: Ֆիզիկական ակտիվություն Այն ավելի կուժեղացնի ցավը: Ֆասթ ֆուդ Ձեր օրգանիզմն առանց այդ էլ սթրեսի է ենթարկվում: Մի՛ ծանրաբեռնեք այն և այն էլ՝ ճարպային սնունդով:
Աշխատանք Ավելի լավ կլինի՝ այդ օրերին տանը մնաք: Անքնություն Օրգանզիմը լիարժեք հանգստի կարիք ունի: Այսպես այն ավելի արագ է վերականգնվում:
Բացի այս ամենից՝ հենց քնած ժամանակ է, որ օրգանիզմը ձեռք է բերում մելատոնին: Այն մեծ դեր է կատարում օրգանիզմում՝ կարգավորելով գիշերային և ցերեկային ռիթմը: Խուսափեք գազավորված ըմպելիքից, սառը ջրով մի լողացեք և մի՛ ծանրաբեռնեք ոտքերը։ Այս ամենի պատճառով ձեզ մոտ կարող են խնդիրներ առաջանալ: