Կախված նրանից, թե որ ամսին է ձեր տղամարդը ծնվել, այդպիսին էլ կլինի ձեր համատեղ կյանքը
LIFEՄասնագետների կարծիքով՝ մարդու ծննդյան առաջին ամսին ստեղծվում է իրականության հետ կապը, իսկ ենթագիտակցությունը սկսում է կուտակել հիմնական սովորույթները: Առաջարկում ենք իմանալ, թե ինչպես է ծննդյան ամիսը ազդել ձեր ընտրյալի վրա:
Հունվար ամսին ծնված տղամարդը: Մեծ կամքի տեր անհատականություն է, բայց պահպանել է մանկական անմիջականությունը: Նա հուսալի ընկեր է, ազնիվ և վստահելի: Գերադասում է կայունություն և հանգստություն:
Փետրվարին ծնված տղամարդը: Հակասական բնավորություն ունի. միաժամանակ և՛ ուժեղ է, և՛ խոցելի: Արագ և կտրուկ որոշումներ է ընդունում: Հագնվում է համեստ և ճաշակով: Հարաբերությունների մեջ համառ է, կարողանում է լավ վաստակել:
Մարտին ծնված տղամարդը: Նա ձգտում է կատարելության: Չի ընդունում քննադատությունը և հազվադեպ է զիջումների գնում: Նա էնտուզիաստ է և համառորեն ձգտում է հաջողության հասնել:
Ապրիլին ծնված տղամարդը: Առանձնանում է բարի կամեցողությամբ, ուշադրությամբ և ձգտումով: Հանգիստ է զիջող և բարեխիղճ: Իր գործի իսկական վարպետն է:
Մայիսին ծնված տղամարդը: Արագ է գործում, սակայն մի անհաջողությունn իր հետևից այլ անհաջողությունների շարան է բերում նրա կյանքում: Սիրում է լինել ուշադրության կենտրոնում, երբեմն գերագնահատում է իր ուժերը:
Հունիսին ծնված տղամարդը: Անտարբեր է հասարակական կարծիքի նկատմամբ: Կարողանում է ինքն իրեն հրաշալիորեն տիրապետել, դիվանագետ է: Կենսուրախ է և շատ է կարդում:
Հուլիսին ծնված տղամարդը: Հանգիստ է և համբերատար: Շատ արագ նկատում է աննշան կեղծիքը և հաճախ տառապում է իր միամտության և վստահելու ունակության պատճառով:
Օգոստոսին ծնված տղամարդը: Օրինակելի ամուսին է և ընտանիքի հայր: Պաշտում է երեխաներին: Շրջապատին օգտակար լինելը նրա համար նոր տպավորություններ ստանալու հրաշալի առիթ է: Գնում է միայն որակյալ հագուստ:
Շարունակությունը՝ այստեղ