Կենդանակերպի 4 ամենաբռնկուն նշանները
LIFEԽոյ: Միակ բանը, որ հարկավոր է հիշել Խոյի մասին՝ նրանք ամբիցիոզ են, աշխատասեր: Նրանց հատուկ է երազել անհասանելիի, յուրահատուկի մասին, ամենի մասին, ինչ չունեն մյուսները: Նրանք շատ մեծ ճնշում են գործադրում իրենց վրա՝ իրենց նպատակներին հասնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես հետևում են իրենց գրաֆիկին, հանդիպումներ կազմակերպում: Այս ամենի հետևանքով նրանք կարող են հեշտությամբ դուրս գալ հավասարակշռությունից: Ամբողջ ճնշումը, որ Խոյերը գործադրում են իրենց վրա, նրանց ստիպում է գրգռված լինել: Այդ պատճառով գերադասելի է Խոյերին ազատ տարածք տրամադրել, երբ նրանք տրամադրություն չունեն և նյարդայնացած են:
Խեցգետին: Զգացմունքային են, խոցելի: Նույնիսկ փոքր, իրենց կարծիքով՝ բացասական մեկնաբանությունը կարող է «այրել» Խեցգետիններին: Այնքան էլ չեն վստահում մարդկանց, ում հետ փոխգործակցում են: Առանց այն էլ Խեցգետինները շատ ուժ են վատնում մարդկանց առաջ անկեղծանալու, նրանց հետ աշխատելու համար: Շփման մասին կարող ենք նույնիսկ չխոսել: Բայց երբ Խեցգետինները վստահում են մարդկանց, մեծ ջանքեր անհրաժեշտ չեն՝ նրանց նյարդայնացնելու, հավասարակշռությունից հանելու համար: Զգացմունքները եռում են Խեցգետինների ներսում, բայց գրեթե ոչ մի կերպ չեն արտահայտվում մյուսների վրա:
Առյուծ: Հպարտ են, բայց նաև զգացմունքային: Կարող են հիստերիա բարձրացնել, երբ կարծում են, թե նրանց էգոն ու արժանապատվությունը վիրավորել են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն վախենում թշնամանք արտահայտել նրանց նկատմամբ, ովքեր սպառնում են իրենց հպարտությանը:
Կարիճ: Իսկապես հիշաչար են: Այնքան էլ բարեսիրտ չեն, հեշտությամբ չեն ներում: Հարկավոր է շատ զգույշ լինել: Նրանք ցանկանում են ամեն բան իրենց ուզածով անել, ինչը ոչ միշտ է տեղավորվում մարդկանց ծրագրերում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են իշխել, վերահսկել ամեն բան: Կարող են այնպես բռնկվել զայրույթի պահին, որ լրջորեն մտածեք՝ արդյո՞ք արժեր ասել կամ որևէ բան անել: Կարիճներին խորթ չէ նաև դաժանությունը: