«Իսլամական պետության» զինյալները ծոմ չպահելու համար երեխաների են սպանել
INTERNATIONAL NEWSՍիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երկու երեխայի են սպանել, քանի որ նրանք մուսուլմանական սուրբ ամիս համարվող Ռամադանի ընթացքում ծոմ չեն պահել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Անչափահասները սպանվել են Մայադին քաղաքում, որը գտնվում է իսլամիստների հսկողության տակ։ Իրավապաշտպանները նշել են, որ երեխաների պարանոցին ցուցանակներ են կախել, որոնց վրա գրվել է նրանց մահապատժի ենթարկելու պատճառը։
«Հավանաբար, տղաներին բռնել են այն պահին, երբ նրանք ուտելիս են եղել»,-հաղորդել է Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։
ՄԱԿ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնաժողովում հաղորդվում է «տղա երեխաներին զանգվածային մահապատժի ենթարկելու մի քանի դեպքի մասին. նրանց գլխատել են և կենդանի թաղել»։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



