«Բարսելոնան» Բուսկետսին 1 մլն եվրո պարգևավճար է հատկացրել
SPORT«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մոտ մեկ միլիոն եվրո պարգևավճար կստանա ընթացիկ մրցաշրջանում անհատական նվաճումների հասնելու համար, հավաստիացնում է «Marca»-ն։
27-ամյա ֆուտբոլիստը փետրվարին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2019 թվական, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը խոստացել է վերանայել պայմանագրի դրույթները, եթե Բուսկետսը իր ելույթներով արժանի լինի դրան։ Այդ մասին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Բուսկետսին հայտնել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (4:0)։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է Պրիմերայի 12, Չեմպիոնների լիգայի 5 հանդիպման։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



