Խոշոր վթար-հրդեհ Շիրակում. բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. վերջինս վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ (ֆոտո)
SOCIETYՇիրակի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարեւանությամբ, բախվել են Opel մակնիշի 36 RN 949 համարանիշի եւ Nissan X-Trail մակնիշի 0047. 119. IE մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Փրկարարները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ն էլ՝ մետաղե ջարդոնի:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



