Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒՆՎԱՐԻ) Հայաստանի առաջին օմբուդսմենի պաշտոնում առաջարկվել է Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Մոլդովա` Դատախազության աշխատողների օր, Ուկրաինա ` Հրշեջների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1824 –վախճանվել է Մխիթարյան միաբանության վարդապետ, հայագետ Ստեփանոս Ագոնցը: 

1919– վախճանվել է մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը: 

1923 –կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը: 

1928- բացվել է ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը: 

1932 - ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը: 

1951 - ծնվել է օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: 

1960 - ծնվել է Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

1999 – վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը: 

2004-նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին է ներկայացրել Հայաստանում առաջին ՄԻՊ-ի՝ օմբուդսմենի թեկնածությունը. այդ պաշտոնում առաջարկվել է նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը: 

2007- Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթի» միջև: 

2014-ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։ 

ԱՇԽԱՐՀ

1455 –ծնվել է գերմանացի փիլիսոփա և հումանիստ Յոհաննես Ռեուխլինը:

 1616 -նիդերլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը հայտնագործել են Հարավային Ամերիկայի ամենահարավային կետը՝ Հոռնի հրվանդանը: 

1635– Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեն հիմնադրել է Ֆրանսիական ակադեմիան: 

1676 - Ֆեոդոր 3-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար: 

1688 - ծնվել է շվեդ գիտնական, փիլիսոփա, աստվածաբան Էմանուել Շվեդենբորգը: 

1737 -վախճանվել է բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալի կոչում ստացած գեներալ Ջորջ Դուգլաս-Համիլտոնը: 

1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնել Ռուսաստանին և Պրուսիային: 

1860 - ծնվել է ռուս գրող Անտոն Չեխովը: 

1861 - Կանզասը վավերացրել է ԱՄՆ Սահմանադրությունը և դարձել 34-րդ նահանգը: 

1866– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը: 

1886– գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար ստացել է արտոնագիր: 

1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործում է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով: 

1916 -տեղի է ունեցել գերմանական դիլիժաբլերի վերջին հարձակումը Փարիզի վրա: 

1919 -ԱՄՆ-ում ընդունվել է Սահմանադրության 18-րդ լրացումը, որն արգելում է սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը: 

1927 -Անգլիայում առաջին անգամ հայտնվել են հյուրանոցային համարներ լոգարաններով: 

1963 - վախճանվել է ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստը: 

1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկել են 9-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: 

1970 – վախճանվել է անգլիացի ռազմական պատմաբան Լիդդել Հարտը: 

1992– ստեղծվել է Ռոսատոմ ընկերությունը, որը հանդիսանում է Ռուսաստանի միջուկային համալիրը կարգավորող մարմին: 

1994– վախճանվել է թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան Եվգենի Լեոնովը: 

2000 -Լաս Վեգասի խաղատներից մեկի մատուցողուհի Սինդիա Ջեյը «Մեկձեռքանի բանդիտ» ավտոմատով շահել է 35 միլիոն դոլար, որը խաղային ավտոմատներով ամենախոշոր շահումն է: 

2002– ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածել է «Չարիքի առանցք» թևավոր դարձած արտահայտությունը՝ նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային:

 2010 -առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ Су57-ը:

 

Կամո Խաչիկյան

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee