Թուրքիայի տարածքից սիրիական բանակն ականանետային հարձակման է ենթարկվել
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարական ուժերը ականանետային հարվածի են ենթարկվել Թուրքիայի տարածքում գտնվող Ջեբել ալ-Աքրա լեռից: Այս մասին հայտնել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Անցյալ գիշեր Ջեբել ալ-Աքրա լեռան կողմից, որը գտնվում է Թուրքիայի տարածքում, իրականացվել է ակտիվ ականանետային կրակ Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումների վրա»,- հայտարարել է Մայհուբը ճեպազրույցում:
«Սիրիական արաբական բանակի գլխավոր հրամանատարը նախազգուշացնում է այդպիսի վարքագծի վտանգավորության մասին»,- ավելացրել է նա:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



