Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒՆՎԱՐԻ). Քար­վա­ճա­ռի ամ­բողջ շրջա­նը ան­ցել է հայ­կա­կան ուժե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Նաուրու՝ Անկախության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1860 - ծնվել է գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Ատրպետը։ 

1898 - ծնվել է բժիշկ-ուրոլոգ Արամ Աբրահամյանը։ 

1920- Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կայացել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։ 

1924- ընդունվել է ԽՍՀՄ առաջին Սահմանադրությունը: 

1931 - ծնվել է նկարիչ Ռաֆայել Աթոյանը: 

1931 - ծնվել է բժիշկ, դեղաբան Էմիլ Գաբրիել յանը: 

1965 –վախճանվել է ֆրանսահայ բանաստեղծ Ահարոն Տատուրյանը։ 

1992-Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները սկսել են ծանր տեխնիկայի օգտագործմամբ զանգվածային հարձակողական գործողություններ մի քանի ուղղություններով: 

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գերմանիայի հետ: 

1994-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են Հորադիզյան օպերացիան, որի արդյունքում գրավվել է Հորադիզը, իսկ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերի արդյունքում Քարվաճառի ամբողջ շրջանը անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ: 

1998- Երևանում գնաճի պատճառով տեղի է ունեցել 50 հազարանոց ցույց: 

2002-Կառավարության նիստում ընդունվել է «Նաիրիտին» առնչվող հերթական որոշումը, ըստ որի, այն հավատարմագրային կառավարման է հանձնվել Մեծ Բրիտանիայում գրանցված հնդկական «Ռանսալթ» ընկերությանը։ 

2007-Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում լռության րոպեով հարգել է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը: 

2012-Ֆրանսիայի 76 սենատոր դիմել է Սահմանադրական խորհուրդ (դատարան)` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը: 

2013- Երևանի Տպագրիչների փողոցում մահափորձ է իրականացվել նախագահի ընդդիմադիր թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

2015- «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակներում «Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցները Բերձորի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման և ծեծի են ենթարկվել:

ԱՇԽԱՐՀ

1543 -ծնվել է Ճապոնիայի կառավարիչ, Տոկուգավա սյոգունների դինաստիայի հիմնադիր Տոկուգավա Իեասուն:

 1714-Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է հրապարակել այն մասին, որ ազնվականների այն երեխաները, որոնք չեն սովորել «թվեր ու երկրաչափություն» և «չունեն գիտելիքներ», չեն կարող ամուսնանալ: 

1715– ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ Կլոդ Ադրիան Հելվեցիուսը: 1797 - ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը: 

1836 -վախճանվել է բրիտանացի ռազմական բժիշկ Ջոն Չեյնը, որի անունով է կոչվում «Չեյն-Ստոքսյան շնչառություն» ախտանշանը: 

1864 -Մոսկվայում հաճախորդների համար բացվել է Ռուսաստանում առաջին «հասարակական կենդանաբանական այգին»՝ Մոսկվայի գազանանոցը: 

1890– ծնվել է չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկը: 

1911 - ծնվել է բուլղարուհի կույր գուշակ Վանգան: 

1912 - «Նյու Յորք իվնինգ ջըրնալ» թերթում աշխարհում առաջին անգամ տպագրվել է կոմիքսների էջ: 

1921 -սկսվել է գյուղացիական ապստամբություն Սիբիրում (Իշիմյան ապստամբություն), որի պատճառը եղել է դժգոհությունը խորհրդային իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունից: 

1929– ծնվել է գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը: 

1932 -Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանում սկսել է գործել առաջին Դոմնային վառարանը: 

1935– ծնվել է ճապոնացի գրող, արձակագիր, գրականության Նոբել յան մրցանակակիր Կենձաբուրո Օենը։ 

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Կուֆրայի մոտ, որը «Ազատ Ֆրանսիա» միավորման ուժերի առաջին ճակատամարտերից մեկն է: 

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ գերի է հանձնվել գերմանական ֆելդմարշալ Պաուլիուսը: 

1953– Հյուսիսային ծովի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 2551 մարդ, իսկ մոտ 100 000 -ը մնացել է անօթևան: 

1955 -ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է երաժշտական սինթեզատոր: 

1958 - արձակվել է «Էքսպլոլեր-1»-ը, որը առաջին ամերիկյան արբանյակն է: 

1968–Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող աշխարհի ամենափոքր կղզի պետությունը` Նաուրուն, հռչակել է իր անկախությունը: 

1981– ծնվել է ամերիկացի նշանավոր երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը: 

1990 -Մոսկվայի Պուշկինյան հրապարակում (Մեծ Բրոննայա- 29) բացվել է առաջին McDonald’s-ը ԽՍՀՄ-ում:

 2009 -Ռուսաստանի Կոմիի երկրամասում վառվել է Վետերանների տունը, որի արդյունքում այնտեղ բնակվող բոլոր 23 ծերերը զոհվել են:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee