Խոցված Սու-24-ի օդաչուի դին Թուրքիան կփոխանցի Ռուսաստանին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի կողմից խփված ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի օդաչուի դին տեղափոխվել է Թուրքիա. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Դավութօղլուի խոսքով՝ մինչև Ռուսաստանին փոխանցվելը դին ռուս ուղղափառ եկեղեցու կանոնների համաձայն է պատրաստվելու:
Ռուսական Սու-24 ռմբակոծիչը թուրքական օդուժի կողմից խոցվել էր թուրք-սիրիական սահմանի մոտ և ընկել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում: Թուրքիայի իշխանությունների պնդմամբ՝ ինքնաթիռը հատել էր Թուրքիայի սահմանը, սակայն պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



