«Սիրով զբաղվող» երկու մետրանոց օձերը խճճվել են ցանցի մեջ (տեսանյութ)
LIFEԹաիլանդի Փհանգնգա քաղաքում փրկել են երկու օձի, որոնք սիրով զբաղվելիս ճխխվել էին ցանցի մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Օձերին նկատել է 60-ամյա ֆերեմերը: 2,5 մետր երկարություն ունեցող արուն և 30 սմ-ով ավելի կարճ էգը խճճվել էին լճակի մոտ տեղադրված ցանկապատի մեջ, որը նախատեսված էր բադերին պաշտպանելու համար:
Տղամարդը կանչել է փրկարարներին, ովքեր կտրել են ցանցը և ազատել կոբրաներին, ապա նրանց առանձին պարկերի մեջ դրել և հետագայում ազատ արձակել:
Փրկարաներից մեկի խոսքով՝ երկու ամսվա ընթացքում 11 հատ թագավորական կոբրա է բռնել:
«Հիմա նրանց մոտ զուգավորման շրջան է, այդ պատճառով էլ նրանց հաճախ կարող ենք հանդիպել լճակների մոտ,- բացատրել է նա, ապա հավելել,- Ես երբեք այսքան մեծ էգ օձ չէի տեսել: Ես շոկի մեջ էի, երբ տեսա նրա չափսերը»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



