Դի Մարիա. Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ
SPORTՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է ազգային հավաքականում իր թիմակից, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի մասին:
«Ես երազում էի խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի, Ուեյն Ռունիի և Լիոնել Մեսիի հետ: Կարող եմ ասել, որ Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ:
Կրիշտիանուն իսկական գազան է, իսկ Նեյմարը պարզապես հաճույք է ստանում ֆուտբոլից: Ռունին լուռ, սակայն աշխատասեր և շատ ուժեղ ֆուտբոլիստ է»,- Դի Մարիայի խոսքը փոխանցում է TyC Sports-ը:
31-ամյա Դի Մարիան Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



