Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարագի գները շուկայում նվազել են․ ՏՄՊՊՀ

ECONOMICS

ՀՀ ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի ընթացքում ուսումնասիրություն է իրականացրել «Կարագ» ապրանքային շուկայում՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրություններով արձանագրված բարձր կենտրոնացվածության մակարդակը, ինչպես նաեւ  կարագի՝ նվազագույն սպառողական զամբյուղում զգալի տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը: Ուսումնասիրության նպատակն էր ներմուծումից եւ արտադրությունից մինչեւ վերջնական սպառողներին իրացման շղթայում առկա մրցակցային խնդիրների վերհանումը եւ շրջանառության ոլորտում գործող իրավական կարգավորումների ազդեցության գնահատումը առկա մրցակցային միջավայրի վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 36 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է՝ 1 կիլոգրամի միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ,  միաժամանակ մոտ 46 տոկոսով  ավելացել է ՀՀ-ում արտադրված կարագի ծավալը, ինչն ուղեկցվել է նաեւ կարագ արտադրող ընկերությունների թվաքանակի ավելացմամբ (28-ից հասնելով 30-ի):

Հանձնաժողովն արձանագրել է  նաեւ թվով 4 նոր տնտեսվարող սուբյեկտների մուտքը  կարագի  ներմուծման շուկա, որոնք տվյալ ժամանակահատվածում ներմուծել են  շուրջ 127 740 կգ կարագ: Միաժամանակ 8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ, որոնք 2018 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծել էին ընդամենը  64 572 կգ կարագ:

2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում մոտ 4 անգամ ավելացել են արտահանված կարագի ծավալները՝ կազմելով 52 տոննա, արտահանում իրականացնող ընկերությունների թիվն ավելացել է 2-ով (3-ից հասնելով 5-ի):

Ուսումնասիրված ժամանակահատվածում կարագի (բարձր գնային սեգմենտի) մանրածախ գները տատանվել են  շուրջ 4700-4300 դրամի սահմաններում՝  դրսեւորելով նվազման դինամիկա: Ուսումնասիրությունները  նաեւ փաստել են, որ շատ հաճախ առեւտրի կետերում (հատկապես խոշոր առեւտրային ցանցերում) կարագը, սփրեդը եւ մարգարինը ներկայացված են միասին, ինչը հատկապես կգ-ով վաճառքի պարագայում կարող է շփոթություն առաջացնել սպառողների շրջանում:  Խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովն առաջարկել է օրենսդրությամբ պահանջ սահմանել մանրածախ առեւտրի կետերում վերոնշյալ ապրանքների առանձնացված կերպով ներկայացման համար:

Չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականի դիտարկվող       ժամանակահատվածում     «Կարագ» ապրանքային շուկան  շարունակել է համարվել բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, 2018 թվականի համեմատվող ժամանակահատվածի նկատմամբ  կենտրոնացվածությունը ցույց տվող ինդեքսների արժեքը զգալիորեն կրճատվել է, ինչը վկայում է շուկայում առկա մրցակցային միջավայրի բարելավման մասին:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards