Վրաստանում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSTert.am-ը գրում է .
Վրաստանում ձերբակալվել են երկրի չորս քաղաքացիներ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին տեղի հեռուստաընկերությունները հայտնել են իրավապահ մարմինների հղումով:
Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների մոտից առգրավվել են նռնակներ, զենքեր և ԻՊ-ի դրոշը: Իրավապահները դեռ պաշտոնապես չեն հաստատել տեղեկությունը:
Նախօրեին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան հայտարարել է, որ վերջին տվյալներով Սիրիայում Վրաստանի 50 քաղաքացի կա:
«Մեր ծառայությունը տեղեկություններ ունի այդ բոլոր 50 քաղաքացիների ու Սիրիայում նրանց գործունեության մասին, ավելին՝ այդ քաղաքացիների նկատմամբ, այն դեպքերում, երբ կան կոնկրետ վկայություններ նրանց գործունեության մասին, օրենքին համապատասխան քրեական գործ է հարուցվել»,-ասել է նա:
Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռվող Վրաստանի քաղաքացիները հիմնականում Պանկիսի կիրչի բնակիչներ են:



