Մահացել է ՈւՀԱ-ի «Հայկական հավաքական» թիմի խաղացող Հովիկ Գրիգորյանը
SPORTՄահացել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի խաղացող Հովիկ Գրիգորյանը։ Հունվարի 8-ին Հ․ Գրիգորյանի մոտ կաթված է գրանցվել, նա մինչեւ հունվարի 21-ը հիվանդանոցում է եղել։ Նրան դուրս են գրել, բժիշկները նշում էին, որ նա ապաքինվում է։
Սակայն հունվարի 23-ին Հովիկի վիճակը կրկին վատացել է. այնքան, որ նա հայտնվել է կոմայի մեջ եւ նրան կրկին հոսպիտալացրել են։ Թիմը սկսել էր գումար հավաքել ընկերոջ բուժման համար, սակայն ցավոք…
ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել Հովիկ Գրիգորյանի հարազատներին ու մտերիմներին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



