6 միջոց տղամարդուն ձեր կողքին մշտապես պահելու համար
LIFEՀոգեբան, սեքսոլոգ և փորձագետ Ալեքս Մեյը կիսվել է ներդաշնակ հարաբերությունների սկզբունքներով: Նրա նշած 6 կետերը կօգնեն ձեզ դառնալ այն սիրուհին, ում մոտից ձեր սիրած տղամարդը չի ցանկանա հեռանալ:
1. Եղեք անկեղծ
Տղամարդիկ չեն հասկանում ակնարկներ: Շփվեք ձեր զույգի հետ, կիսվեք տպավորություններով և զգացմունքներով, որոնք առնչվում են անկողնուն: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ասեք նրան, պետք չէ դիմանալ և սպասել մինչև նա ինքը հասկանա դա:
2. Եղեք անկաշկանդ
Բաց թողեք ձեզ, թողեք, որ ձեր տղամարդը ձեզ հաճույք պատճառի: Սեքսը չպետք է լինի տղամարդուն արված լավություն: Ամոթխածությունն անկողնում սովորաբար դաստիարակության կամ բարդույթների արդյունք է: Տղամարդը զգում է դա, նա էլ է փակվում և, որպես կանոն, նույնիսկ դադարում է փորձել հաճույք պատճառել ու հեռանում է: Դա կարող է հանգեցնել հարաբերությունների խզման:
3. Մի մոռացեք շփման մասին անկողնում
Նկատի ունենք այն ձայները, հոգոցները, որոնք արտաբերվում են սեռական հարաբերության ժամանակ, սակայն, դուք փորձում եք զսպել: Պետք չէ ամաչել արտահայտել ձեր զգացմունքները: Տղամարդը կփորձի ձեզ ավելի հաճույք պատճառել, եթե զգա փոխադարձ կապ:
Շարունակությունը՝ այստեղ