Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ստեղծ­վել է «Ֆեյս­բուք» սո­ցի­ա­լա­կան ցան­ցը

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1674– վախճանվել է նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։ 

1865 –ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։ 

1878– ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։ 

1907 - ծնվել է հիդրոտեխնիկ Սերգեյ Աբալյանցը։ 

1923 - ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։ 

1924- Լենինականի (Գյումրի) օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան. դիրիժոր՝ Անդրեյ Մելիք-Փաշաև, ռեժիսոր՝ Վենեցիանով-Իսահակյան, նկարիչ՝ Գրիգոր Շարբաբչյան: 

1952 - վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։ 

1993-Հայաստանը և Նիգերիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ։ 

1995-վախճանվել է տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի խորհրդահայ գիտնական Կառլեն Աբգարյանը։ 

1998- Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ 

2003-նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Արամ Կարապետյանի՝ տարբեր ժամերի ծրագրված հանդիպումները Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: 

2009-տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երևանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու և սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը: 

2012- Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն` «Ростелеком» ընկերությունը իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող «GNC-alfa» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:

ԱՇԽԱՐՀ

211 –վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։ 

634 -Առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն Ալ-Ասայի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դաթհինի մոտ։ 

960 -Չինաստանի կայսր է դարձել ԹայՑզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։ 1169 -Արևել յան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։ 

1494 -ծնվել է ֆրանսիացի գրող, երգիծաբան Ֆրանսուա Ռաբլեն։ 

1615 -վախճանվել է իտալացի բժիշկ, փիլիսոփա, ալքիմիկ և դրամատուրգ Ջամբատիստա Դելլա Պորտեն։ 

1659– վախճանվել է նիդերլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։ 

1703 -Էդոյում մահապատժի ենթարկվելու փոխարեն 47 ռոնիներ, որպես իսկական սամուրայներ, իրականացրել են արարողակարգային սեպպուկու՝ խարակիրի։ 

1789 -ընտրողների կոլեգիան Ջորժ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 

1797 -երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքը ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։ 

1824 -Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։ 1861– ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։ 

1915 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։ 

1928 -վախճանվել է նիդերլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը։ 

1932 - տեղի է ունեցել երրորդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ): 

1932- ճապոնացիների Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։ 

1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։ 

1941- Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։ 

1948 – Շրի Լանկան հայտարարել է անկախություն Միացյալ Թագավորությունից։ 

1949 -տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահեշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ, Իրանում մտցվել է արտակարգ դրություն։ 

1976– Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։ 1976 - Տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։ 

1977-Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, 180-ը ստացել է վնասվածքներ. սա էսկալատորի ամենախոշոր վթարն է։ 

1992 – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։ 

2004- Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։ 

2009 -Ատլանտյան օվկիանոսում բախվել են «HMS Vanguard» բրիտնական և «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։ 

2012 -վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին կենդանի մնացած վետերան Ֆլորենս Գրինը։

Կամո Խաչիկյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee