Մերկել. ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը թույլ կտա օրինական դարձնել փախստականների տեղաշարժը
INTERNATIONAL NEWSԵվրամիության եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը թույլ կտա ավելի օրինական դարձնել փախստականների տեղաշարժի գործընթացը, որը դեռեւս չի վերահսկվում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բրյուսելում միգրացիայի խնդիրներին նվիրված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով, գործողությունների ծրագրի գլխավոր մասերից մեկը լինելու է հարցը, թե ինչպես կարելի է ապօրինի միգրացիան օրինական դարձնել:
«Մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է բարելավել փախստականների հետ կապված իրավիճակը՝ Թուրքիայի հետ փոխգործակցության շնորհիվ»,- հավելել է Մերկելը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



