Նավթի գինը ռեկորդային անկում է ապրել
ECONOMICSBrent ապրանքանիշի նավթի բարելի գինը 2019թ․ հունվարի 3-ից հետո առաջին անգամ իջել է 55 դոլարից։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայում վաճառքի տվյալները, հայտնում է Lenta-ն։
Brent-ի բարելի ապրիլյան ֆյուչերսի արժեքը կազմել է 54,29 դոլար։ Ամերիկյան WTI ապրանքանիշի մարտին մատակարարված նավթի բարելի գինը փետրվարի 3-ի վաճառքի ընթացքում իջել է մինչեւ 49,92 դոլար։
Նավթի արժեքն ընկնում է Չինաստանում մահացու կորոնավիրուսի տարածման եւ հումքի պահանջարկի նվազման հետ կապված մտավախությունների ֆոնին։ Բացի այդ, շուկայի մասնակիցները ղեկավարվում են ապագայում պահանջարկի նվազման սպասումներով։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



