Սևանի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)
VIDEOՈստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 46-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Փետրվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները կասկածվողին նշված գյուղից բերման ենթարկեցին ոստիկանության Սևանի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, անցյալ տարի ամռանը իր տանը կից հողամասում աճած կանեփի թփերը քաղել, պատրաստել և պահել է իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



