Վթարի պատճառով դադարեցվել է Սեւան քաղաքի ջրամատակարարումը. Այն վերականգնելու հստակ ժամկետ չի նշվում
SOCIETY
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Լճաշեն» պոմպակայանի էներգասնուցման դադարեցման պատճառով ս.թ. փետրվարի 4-ին ժամը 10:00-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գագարինավան և Ջրառատավան թաղամասերի ջրամատակարարումը:
Նշված բնակավայրերի ջրամատակարարումը կվերականգնվի անմիջապես «Լճաշեն» պոմպակայանի էներգասնուցումը վերականգնելուց հետո:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



