Ռուսական Սու-24-ի օդաչուի մարմինը փոխադրող ինքնաթիռը ժամանել է Անկարա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի զոհված օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Հաթայից փոխադրել են Անկարա: Այս մասին հաղորդում է NTVհեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դին ուղեկցել է դեսպանության ռազմական կցորդը: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել են դեսպանն ու դիվանագիտական ներկայացուցչության անդամները: Մարմինը Ռուսաստան տեղափոխելու օրը հայտնի չէ:
Հիշեցնենք. ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Սիրիայից թուրքական իշխանություններին են փոխանցել խոցված Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը: Դավութօղլուն հավելել էր, որ դին փոխանցելու են ռուսական կողմին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



