Yerevan, 23.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է Առևտ­րի հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Բուրունդի՝ Միասնության օր, Մեքսիկա՝ Սահմանադրության օր, Պակիստան՝ Քաշմիրի հետ միասնության օր, Սան Մարինո՝ Սուրբ Ագաթիի օր և Ալբերոնյան օկուպացիայի օր, ԱՄՆ՝ Օդերևութաբանի օր, Տանզանիա՝ Չամա Չա Մապինդզունի օր, Ֆինլանդիա՝ Բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի ծննդյան օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1540 –ծնվել է բանաստեղծ և պատմագիր Սիմեոն Ապարանեցին։ 

1879– ծնվել է ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը: 

1900 - ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը։ 1916-սկսվել է Տրապիզոնյան օպերացիան, որի արդյունքը եղել է ռուսների կողմից Տրապիզոնի գրավումը։ 

1921- Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա հիմնվել է Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը: 

1938 - ծնվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը։ 

1946 -Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատել է Յակով Զարոբյանին և այդ պաշտոնում ընտրել Անտոն Քոչինյանին: 

1948 - ծնվել է նկարիչ Լավրենտ Վարդանյանը։ 

1956- ծնվել է շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզան Խարդալ յանը։ 

1957– ծնվել է ճանաչված ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ 

1957– սկսել է հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: 

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվել է Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում հակառակորդի կենտրոնացած ռազմական խմբավորումների ջախջախմամբ: 

1999 –վախճանվել է նկարիչ Ռուբեն Հովնաթանյանը։ 

2003– Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: 

2005- ռուսաստանյան Տոլ յատի քաղաքում սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը: 

2014- հրատարակվել է «Բանբեր հայագիտության» բազմալեզու հանդեսի առաջին համարը։ 

2019- գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան, խմբագիրը միջադեպը կապել է իրենց մասնագիտական գործունեության հետ:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 2 -Օկտավիան Օգոստոսը ստացել է «հայրենիքի հայր» կոչումը։ 

62 -Պոմպեյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը մեծ վնաս է հասցրել քաղաքին, փաստացի բոլոր շինությունները վնասվել են։

 1204 -Անգելների դինաստիայի անկումից հետո Բյուզանդիայի կայսր է հռչակվել Ալեքսեյ 5-րդ Դուկան։ 

1597 -ճապոնական Նագասակի քաղաքում Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով խաչվել է 26 կաթոլիկ, որոնք հայտնի են որպես Նագասակիի 26 տառապյալներ և սրբադասվել են Հռոմի Պիոս 9-րդ պապի կողմից։ 

1778 -ԱՄՆ-ի նահանգներից առաջինը Հարավային Կարոլինան հաստատել է «կոնֆեդերացիայի և հավերժ դաշինքի հոդվածները», որոնք ԱՄՆ-ի առաջին սահմանադրական փաստաթղթերն են։ 

1782 -հնգամսյա պաշարումից հետո Մինորկա կղզին հանձնվել է Իսպանիային։ 

1783 -Իտալիայի Կալաբրիա ադմինիստրատիվ նահանգում տեղի է ունեցել երկրաշարժերի շարքի առաջին ցնցումը. երկրաշարժերի արդյունքում մահացել է 32000-ից 50000 մարդ։ 

1812 -ծնվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանող Ջորջ Դանթեսը։ 

1880– Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 56 մարդ վիրավորվել է: 

1887 -Լա Սկալա թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Օթելլոյի» պրեմիերան։ 

1909 -բելգիացի քիմիկոս Լեո Բեկելանդը հայտնել է իր կողմից նոր նյութի ստացման մասին, որին անվանել է «բակելիտ», և որը հանդիսանում է բարձր ջերմաստիճանից չփափկող առաջին սինթետիկ ռեակտոպլաստը ։ 

1913 -հույն օդաչուներ Միխայիլ Մուտուսիսը և Արիստադիս Մորայտոնիսը իրականացրել են աշխարհում առաջին ռազմածովային ավիացիայի մարտական թռիչքը։ 

1919 – Չարլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծել են «United Artists» կինոընկերությունը: 

1924- ВВС-ն սկսել է իրականացնել ճշգրիտ ժամանակի ամենժամյա հաղորդում։ 1924 - տեղի է ունեցել առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա): 

1928 - արհեստականորեն սինթեզվել է վիտամին D-ն։ 1939 -Իսպանիայի 68-րդ նախագահ է դարձել Ֆրանցիսկո Ֆրանկոն։ 

1943-բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) սկսել է գործել Կյանքի ճանապարհը, որը միացնում էր քաղաքը արտաքին աշխարհի հետ։ 

1956 - տեղի է ունեցել 7-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա)։ 

1971 -հայտնվել է NASDAQ ֆոնդային ինդեքսը։ 

1979-այաթոլլա Հոմեյնին Իրանը հայտարարել է իսլամական պետություն։ 

1985– ծնվել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն: 

1994- Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի Մարկալե շուկայի տարածքում պայթել է 120 միլիմետրանոց հրետանային արկ, որի արդյունքում զոհվել է 68 և վիրավորվել 144 մարդ։ 

2009- Սոմալիի ծովահենները, ստանալով 3,2 միլիոն դոլար փրկագին, ազատ են արձակել ուկրաինական «Ֆաինա» նավը։

 

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank