Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ
ECONOMICSԱմերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը*` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում. 2019 թ. արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 586 մլրդ ՀՀ դրամ:
Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով հանդիսանում է նաև ՀՀ բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն: Բանկը պետբյուջե է վճարել 8,56 մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը` 2018 թ-ի 21-ի փոխարեն:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



