Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Վարկանիշ պահպանելու մեթոդներն սկսում են չաշխատել

ANALYSIS

Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի զարգացման համար նախ և առաջ պետք է ձևավորվի բարենպաստ քաղաքական միջավայր, որի դեպքում հնարավորություն կստեղծվի քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսություն ծավալել։ 

Դրա համար ընդդիմության քննադատությունները իշխանությունների տարբեր բացթողումների շուրջ պետք է լինեն հասցեական, իսկ իշխանությունները հաշվի նստեն դրանց հետ՝ փորձելով ավելի արդյունավետ աշխատել և հաշվետու լինել հանրությանը։ 

Սակայն, որքան էլ զարմանալի է, մեզանում իշխանափոխությունից ի վեր քաղաքական դաշտում այդպես էլ կառուցողական միջավայր չի ձևավորվում, խնդիրները վեր հանելու ու դրանց շուրջ լուծումներ գտնելու փոխարեն, հանրության ողջ ուշադրությունը սևեռված է այնպիսի հարցերի վրա, որոնց կարևորությունը պետության համար գրեթե աննշան է։ 

Եվ, ըստ էության, տեղի է ունենում քաղաքական օրակարգի պրիմիտիվացում, քաղաքական օրակարգ են ներմուծվում ճղճիմ հարցեր։ 

Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպիսի բուռն արձագանքի արժանացավ գրիչի հայտնի պատմությունը, և, ըստ այդմ, քծնելու թեմայի արծարծումը դարձավ քաղաքական առանձին թեմա։ 

Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչապետ Փաշինյանը հատուկ ձգտում ունի մշտապես մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Եթե հանկարծ վարչապետը որոշ ժամանակ դուրս է մնում հանրային ուշադրությունից, ապա նրան թվում է, թե ուր որ է այլ անձինք կամ ուժեր կզբաղեցնեն իր տեղը։ 

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում կամ ինչ-որ խնդրահարույց հայտարարություններ անում։ Իսկ թե որքանով են Փաշինյանի գրառումները և հայտարարություններն անհրաժեշտ կամ պատեհ, այլ հարց է։ 

Երբեմն մեկնաբանելու թեմա չի լինում, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ստիպված է լինում մեկնաբանել անգամ եղանակային պայմանները, կամ այնքան է ձգտում դրական ցուցանիշներ ցույց տալ բնակչությանը, որ սխալ տվյալներ է ներկայացնում, իսկ հետո պարտադրված է լինում ջնջել գրառումը կամ վերախմբագրել։ 

Բացի այդ, վարչապետը ցանկանում է իր ռեյտինգը պահպանել ընդդիմադիրների վրա ցեխ շպրտելու միջոցով՝ փորձելով ցույց տալ, թե ինչքան «կոռումպացված» են նրանք, և ինչքան ժողովրդասեր է ինքը։ 

Դրա համար էլ, երբ Փաշինյանին քննադատում են, նա ոչ թե ի ցույց է դնում իր աշխատանքի արդյունքները, այլ սկսում է փնովել նախկին իշխանություններին։ Իշխանություններին մեկուկես տարի շարունակ հաջողվեց տարբեր քրեական գործերի շուրջ աղմուկի, ձերբակալությունների իրականացման և պետբյուջե գումարներ հետ բերելու պատմությունների միջոցով հանրության շրջանում պահպանել իրենց դրական իմիջը, սակայն այն իրականում «պլացեբոյի էֆեկտ» ունի, քանի որ դրա արդյունավետությունը պայմանավորված է միայն մարդկանց ներշնչանքով, թե փոփոխությունների շրջափուլ է սկսվել։ 

Այնուամենայնիվ, մարդիկ արդեն սկսել են հասկանալ, որ այդ քրեական գործերի հարուցման և աղմկահարույց բացահայտումների թիրախը հանրային հնչեղությունն է, ուրիշ ոչինչ։ Իսկ երբ դրա էֆեկտիվությունը կաղում է, իշխանությունները ձեռնամուխ են լինում նոր միֆի հորինմանը, որն արդեն վերաբերում է «հիբրիդային հեղաշրջմանը»։ 

Այս համատեքստում կարող ենք դիտարկել նաև վերջին օրերին տարբեր պատճառներով հենց ընդդիմադիրներին բերման ենթարկելու պրոցեսը։ Եվ ահա դրա արդյունքում քննարկման թեման ապահովված է, իսկ մինչ այդ ուշադրությունից դուրս են մնում այն հարցերը, որոնք մտահոգում են մարդկանց։ 

Ու այս ֆոնին իշխանության պատասխանատուները փորձում են շրջանցել այնպիսի թեմաներ, որոնք մեծապես հուզում են քաղաքացիներին։ 

Օրինակ՝ իշխանությունները չեն անդրադառնում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են իրական աշխատատեղերի ստեղծումը, ներդրումային միջավայրի բարելավումը, արտագաղթի կասեցումը և այլն։ 

Այնինչ, այսպիսով իշխանությունները լճանում են, քանի որ իրենց վարկանիշը փորձում են պահպանել ոչ թե արված աշխատանքի շնորհիվ, այլ համատարած ատելություն սերմանելու, հասարակությանը տարբեր շերտերի բաժանելու և հանրությանը մանիպուլացնելու շնորհիվ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location