«Սա երկրորդ Անի երանյանն ա»․ Իննա Խոջամիրյանի անձնական կյանքի մասին թեման բարկացրել է ընթերցողին
LIFE
Առավել մանրամասն՝Այստեղ
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրեր առաջ Broavo.am-ին հարցազրույց էր տվել՝ անկեղծ խոսելով 2019-ի ու իր անձնական կյանքի մասին։
«Հանգամանքները նպաստեցին»
2019-ն իմ տարին էր. հաճախ եմ սիրում կրկնել, որ խոզի տարում 12 տարով մեծացա մինչ հաջորդ խոզին հանդիպելը: Այդպես էլ կա: Հետաքրքիր ու պարադոքսալ փոփոխությունների եմ ենթարկվել եւ շնորհակալ եմ հանգամանքներին ու իրադարձություններին, որոնք նպաստեցին այդ ամենին: Աշխատասեր եմ, չեմ կարող հանգիստ նստել:
«Նյարդայնացնում է»
2020-ը տարօրինակ կերպով փոքր-ինչ թեթեւ գրաֆիկով եմ սկսել, օրեր են լինում՝ 7-8 ժամ հասցնում եմ քնել, ինչն ինձ, ծիծաղելի է, բայց նյարդայնացնում է: Ամենը նորից արագ ու խիտ տեմպի մեջ կընկնի հենց ձմեռն անցնի:
«Անձնականս փակ է»
Ինչ վերաբերում է անձնականին, այն փակ է ու ոչ հանրային, ինչի շնորհիվ ապահով եմ եւ ավելի ներդաշնակ: Հակառակ դեպքում նույնն է, ինչ տանդ դռները պարբերաբար բաց թողնես. մի գեղեցիկ օր օտար որեւէ գող կմտնի, կավիրի ու կթալանի ամբողջը:
Դերասանուհու անձնական կյանքի փակ լինելու մասին հայտարարությունն անտարբեր չթողեց ընթերցողներից մեկին։