Քաղաքացին սպառնում էր ցած նետվել հեռախոսակապի աշտարակից
SOCIETYՓետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակը և սպառնում է ցած նետվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 13:33-ին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացի Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ) հետ:
Քաղաքացին ժամը 14:37-ին ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



