Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Լավագույն կինն՝ ըստ կենդանակերպի նշանի

LIFE

Past.am

Խոյեր

Կին-մրցակից։ Օրիորդ Խոյը ուժեղ կին է, և բնականաբար թույլ տղամարդիկ նրան հարկավոր չեն։ Նրան պետք է ուժեղ տղամարդ, կայուն մարտիկ, որն ունակ է դիմակայել ամենօրյա մինի-աղետներին, քանի որ Խոյի խառնվածքին քչերն են դիմանում։ Այդ իսկ պատճառով երբ Խոյը գտնում է այն տղամարդուն, որը պատրաստ է այդ ամենին դիմանալ, անմիջապես մեղմանում և ամուսնանում է նրա հետ։ Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը՝ ընթանում է թեժ համահավասար պայքար, մարտընչում են երկու Խոյերը։ Ոչ ոք և երբեք չի հաղթի, որովհետև և Խոյ կինը, և նրա ամուսինը շարունակելու են իշխանության համար պայքարը, միգուցե  մինչ արծաթե հարսանիքը, սակայն, բնականաբար չեն հանդարտվի։

Ցլեր

Կին-մոտիվատոր։ Օրիորդ Ցուլերը սովորաբար ամուսնանում են գեղեցկադեմ  ծույլիկների հետ, որովհետև նրանց սիրելը հաճելի է, նրանց հետ միշտ զվարճալի է։ Սերն իհարկե սեր է, սակայն ուտել միշտ էլ ուզում ես։ Իսկ օրիորդ Ցուլը ոչ միայն ուտել է ուզում, այլ նաև մի գեղեցիկ զգեստ։ Եվ տուն։ Եվ մեքենա։ Եվ որ նրան բոլորը նախանձեն։ Դրա համար էլ Ցուլի ձեռքն ընկած ծույլիկը շատ արագ ծանոթանում է Ցուլ կնոջ մոտիվացնող մեթոդների լայն «ընտրանու» հետ։ Ցուլ կինը փայլուն շահարկում է։ Նա արհեստավարժ է իր սադրանքների մեջ։ Եվ շուտով ծույլիկը հաջողակ և հարուստ կդառնա, եթե ողջ մնա իհարկե։

Երկվորյակներ

Նա կին-հայելի է։ Գրեթե առեղծվածային մի երևույթ՝ խորհրդավոր և վտանգավոր։ Կան կանայք, որոնց հետ տղամարդն իրեն հերոս է տեսնում, իսկ կան նաև կանայք, ում հետ տղամարդն իրեն անհաջողակ է զգում։ Կան նաև օրիորդ Երկվորյակներ, և նրանք գիտեն, թե ով է իրենց կողքին՝ ձևացնելն անիմաստ է․ այս կանայք տեսնում են ողջ էությունը։ Հենց այս պատճառով էլ օրիորդ Երկվորյակները ամենաերջանիկ կանայք են, չէ՞ որ ամեն տղամարդ չէ պատրաստ լսել և իմանալ իր մասին բոլոր գաղտնիքները։

Խեցգետիններ

Նա իդեալական կին է։ Օրիորդ Խեցգետնին այդքան էլ հեշտ չէ համոզել ամուսնանալ, սակայն եթե հաջողվի, նա իրեն ըստ արժանվույն  կդրսևորի։ Նա գեղեցկուհի է, խելացի տնային տնտեսուհի։ Կատարելապես վարում է կենցաղը, դաստիարակում երեխաներին, բարեկամանում է ամուսնու ազգականների հետ։ Միշտ աջակցում է ամուսնուն, միշտ հաճոյանում է նրան, որովհետև ընտանիքն ամենակարևորն է։

Առյուծներ

Առյուծը կին-թագուհի է։ Այս կանայք ամուսնանում են միայն նրանց հետ, ովքեր ի վիճակի են ապահովել նրանց մի ամբողջ արքայություն։ Դե իսկ հետո ամբողջ կյանքի ընթացքում իր թագուհու համար արքան պետք է նվաճի նոր հողեր և հավատարիմ վասալների բանակը բազմապատկի։ Հենց այս պատճառով էլ Առյուծի հետ ապրելը հարմար է՝ նվաճման հավակնություններ ունեցող տղամարդու համար։ Առյուծ կինը սիրում է փայլել, իսկ նրա ամուսինը պետք է ապահովի այն ամենն, ինչ անհրաժեշտ է փայլելու համար։

Կույսեր

Կույսը խելացի կին է։ Շատ խելացի։ Չափազանց խելացի։ Նա հասկանում է ամեն բան և նրան երբեք ոչինչ պետք չէ բացատրել։ Նրա հետ կարելի է խոսել ամեն ինչի մասին։ Նա միշտ կլսի և իմաստուն  խորհուրդ կտա։ Նա և սիրեցյալ է, և լավագույն ընկեր, և հենց այդ պատճառով էլ Կույսերի ամուսինները ընկերներ չեն ունենում։ Եվ այդ խեղճերը նույնիսկ բողոքել չեն կարող, երբ Կույսը խենթանում է։ Չէ՞ որ երբ Կույսը խենթանում է, նա օգտագործում է իր հսկա խելքը, որպեսզի որքան հնարավոր է  շատ «ճնշի» ամուսնու նուրբ և փափուկ ուղեղը։ Սակայն հետո ներողություն կխնդրի։ Իհարկե, չէ՞ որ նա խելացի կին է։

Կշեռքներ

Կին-փիսիկ։ Հաճելի, հմայիչ, անմիջական, սակայն կենցաղում բացարձակապես անիմաստ էակ։ Մյուս կողմից էլ՝ ի՞նչ տուն առանց փիսիկի․ սառը տուն, վատ բնակարան։ Ի դեպ, փիսիկներն այնքան էլ պարզ չեն, որքան թվում է։ Եթե օրիորդ Կշեռքին չսիրել, չփայփայել, ձեռքերի վրա ման չտալ և թույլ չտալ, որպեսզի նա զբաղեցնի ամբողջ մահճակալը, նա կնեղանա և կհեռանա։ Ու անիմաստ է նրան հարցնել, թե ինչ պատահեց։

Կարիճներ

Սա կին-կախարդ է։ Իսկական կախարդ, առանց կատակի։ Կկախարդի յուրաքանչյուրին, իսկ հետո համբավ, հարստություն և հաջողություն կկախարդի նրա համար։ Օրիորդ Կարիճի ամուսնուն նախանձում են բոլորը․ նա աննկարագրելի գեղեցիկ է, նա սեքսուալ է, նա խելացի է. իդեալական կնոջ մարմնավորում է։ Իսկ Կարիճի ամուսինը իդեալական ամուսնու օրինակ․ նա խելացի է և խարիզմատիկ, և ընդհանրապես, աներևակայելի լավը․․․ որովհետև ուրիշ տարբերակ չունի։

Աղեղնավորներ

Աղեղնավոր կինը մարտական ընկերուհի է։ Իսկ ամուսնու հետևում թաքնվում է, որովհետև այնտեղից հարմար է փոխանցել փամփուշտները։ Կարևոր է հասկանալ, որ Աղեղնավորի ամուսնուն միշտ անհրաժեշտ են փամփուշտներ։ Նախ նա պետք է ոչնչացնի  մրցակիցներին, որոնց բացարձակ չի հետաքրքրում, որ Աղեղնավոր տիկինն ամուսնացած է, երկրորդն էլ՝ հարկավոր է ինչ-որ կերպ փրկվել ընտանեկան վիճաբանությունների ժամանակ։  Թեև, իրականում, զայրացած Աղեղնավորին հակամարտելն անիմաստ է։ Նույնիսկ նռնակը չի օգնի։

Այծեղջյուրներ

Սկզբունքային կին։ Օրիորդ Այծեղջյուրը  հստակ պատկերացում ունի ամուսնության մասին, և նա այդ մտքից ոչ մի քայլ չի նահանջի։ Դրա համար էլ Այծեղջյուրները չեն ամուսնանում ում  հետ որ պատահի, կամ հիմար սիրահարվածության պատճառով, ոչ։ Նրանք հստակ գիտակցում են, որ ամուսնությունը երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե ամուսինները «այր ու կին մեկ մարմին» սկզբունքով են ապրում։ Ուղղակի խնդիրն այն է, որ Այծեղջյուր կինը մսից ու արյունից չէ, այլ մի կարծր փայտանյութից։ Եվ իր Բուրատինոյին, համոզված եղեք, նա կմշակի մինչ իդեալականին հասցնելը։ Իսկ հետո նրանց ընտանիքում ընդմիշտ խաղաղություն և ներդաշնակություն կտիրի։

Ջրհոսներ

Ջրհոս՝ Շրեդինգերի կին․ թվում է, թե նա կա, բայց միևնույն ժամանակ բացակայում է։ Այն իմաստով, որ նրա սառնարանը միշտ դատարկ է, իսկ կերակուրը մնացել միացրած գազոջախի վրա։ Որովհետև Ջրհոսը կարծում է, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատնես այն առօրյա կենցաղային գործերի վրա։ Ընտանեկան կյանքը ուրախություն է, զվարճանք և ծիծաղ։ Այնպես որ Ջրհոս կնոջ հետ երբեք չես ձանձրանա։ Չնայած որ խեղճը հազիվ է հասցնում ուշքի գալ խրախճանքի երկու սեանսների միջև ընկած ժամանակահատվածում։

Շարունակությունը՝ այստեղ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya