Քալիֆորնիայում նորածնին ողջ-ողջ թաղել են. փոքրիկին հաջողվել է փրկել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Քալիֆորնիա նահանգում նորածնին ողջ-ողջ թաղել են ոչ մեծ գետի ափին: Բարեբախտաբար, փոքրիկին հաջողվել է փրկել: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Քոմփթոն քաղաքի ոստիկանությունն ականատեսների կամ դեպքի մասին որեւէ տեղեկություն է փնտրում:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչների մեկը զանգահարել է 911 ծառայություն՝ տեղեկացնելով, որ գետի մոտից երեխայի լացի ձայն է լսում: Իրավապահները տեղանքի զննության ժամանակ 36-48 ժամ առաջ ծնված աղջկա է գտել, որին «ողջ-ողջ թաղել են հեծանվուղու ասֆալտի կտորների եւ խճաքարերի տակ»:
Ըստ AmericaRU.com-ի, աղջիկը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Առայժմ երեխայի մոր եւ ծննդյան վայրի մասին որեւէ տեղեկություն չկա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



