Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Նյու­թա­կա­նը կվե­րա­կանգն­վի, բա­րո­յա­կան ան­կու­մը վերջ­նա­կան է»

INTERVIEW

Հասարակության բևեռացումը, անհանդուրժողականությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Քննադատություն, սթափ միտք չլսելը, հայհոյանքներով խոսելն այլևս մեր առօրյայի մի մասն է։ Գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ սա ազգային արժեքներից կտրվելու պատճառով է։ 

«Սա տեղի է ունենում ազգային արժեքները չգիտակցելու, դրանցից կտրվելու պատճառով։ Լեզու չկա, մշակույթ չկա, գրականություն չկա, պատմություն չկա, հիշողություն չկա, ոչ մի բան չկա։ 

Մարդիկ ամեն ինչ սրբում են, լցնում աղբանոցը, իրենց համարում են ամենագետ։ Այս սնապարծությունը, ինքնաբավությունը, ինքնահավանությունը հենց դրա արդյունքն է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը։ 

Հարցին՝ կա՞ մտավախություն, որ մենք կորցնում ենք մեր ազգային արժեքները և դիմագիծը, գրականագետն այսպես է արձագանքում. «Մենք դրանք արդեն աղավաղել ենք։ Նայեք՝ ինչ սերունդ է մեծանում՝ ինքնահավան, փքուն, իհարկե, հազվադեպ բացառություններով, բոլորն իրենց կարծում են Սողոմոն իմաստուն։ 

Իրենք իրենց երկրի պատմությունը չգիտեն, իրենց երկրի հիշողությունը չունեն, իրենց երկրի արժեքները չգիտեն։ Ծաղրում են հերոսներին, մտածողներին, գրականությունը։ Օտարամոլություն էլ չկա։

 Եթե գոնե օտար, ասենք, եվրոպական կամ արևմտյան մշակութային արժեքների հետ որոշակի առնչություն ունենան, գոնե այնտեղ համամարդկային արժեքներ կգտնեն։ Մեր պտույտն իր երկարամյա գոյության ամբողջ ընթացքում արժեքներ է տվել, որից եվրոպացիները դաս են առել։ Հարյուրավոր նման օրինակներ կան, բայց մարդիկ դա համարում են հետամնացություն, պահպանողականություն։ Եվրոպա ասելով՝ հասկանում են Եվրոպայի ամենաայլանդակ, ամենաանընդունելի արժեքները։ 

Չգիտեն հավերժական ճշմարտությունները, Սուրբ գիրքը, նրա տված իմաստնությունները։ Մարդիկ գնում են, երկու-երեք ամսով եվրոպաներում հասարակությունները քանդելու, ազգային արժեքները վերացնելու, չգիտեմ ուրիշ էլ ինչ այլանդակությունների մասին մի քանի կուրսեր են վերցնում, հետո դա բերում են և ուզում այստեղ տարածել»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Սրապիոնյանն ընդգծում է՝ այսօր հազարավոր մարդիկ կան, որոնք տարբեր գաղափարների ու մտածողության կրող են, նրանք բոլորն էլ իրավունք ունեն իրենց կարծիքն ունենալու և արտահայտելու։

 «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն իբրև թե կապ ունի գույների խաղի հետ, նկարիչ է, ինչ է, հայտարարում է, որ հայ ժողովրդից 100 հազար ընտրող սխալվել է, որ ընտրել է այսինչ կուսակցությանը և չի ընտրել իրենց կուսակցությանը։ Այդ նույն տրամաբանությամբ իրեն «մշակութաբան» հայտարարած, չսափրվող, չլվացվող, չլողացող մեկը 100 հազար հայ մարդու, որոնք գնացել են ընտրության, համարում է, որ սխալմամբ են ընտրություն կատարել։ 

Նա, ով պատահաբար հայտնվել է երկրի ամենաբարձր օրենսդիր մարմնում, հայտարարում է, որ 100 հազար մարդը սխալ է, իսկ ինքը՝ ճիշտ։ Դուք պատկերացնո՞ւմ եք այս զավեշտը, եթե այն ողբերգական չլիներ։ Նույն տրամաբանությամբ իրենց ձայն տվողներն էլ կարող էին սխալվել։ 

Սա ձեռքբերովի դատողություն է, չի գալիս ազգային արժեքներից։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում հասարակության մեջ։ Բոլոր այն արժեքները, որոնք արժևորվել են ժամանակին, մարդիկ որոնց հերոսներ են հայտարարել, որոնք հերոսություն են արել, այսօր բոլորին ասպարեզից հեռացնում են։ Ես չեմ բացառում, որ նրանց մեջ մեղավոր մարդիկ կլինեն։ 

Պատերազմից հետո մարդու հոգեաշխարհը խանգարված է լինում, և շատ արժեքներ մարդն ինքն է աղավաղում։ 

Իր աղավաղածի համար թող պատասխան տա, բայց նրա արածը, այս երկրի և նրա կայացման հարցում ներդրած լուման պետք է գնահատվի։ 

Եթե մարդը միտք է արտահայտում, բայց դու դա չես ընդունում, որովհետև դա քո մտքի նման չէ, նշանակում է, որ դու իրականությունից կտրվում ես ու սավառնում օդերում, իսկ ամենաբարձրից ընկնելն ամենավտանգավորն է, որովհետև այդտեղից արդեն փրկություն չկա»,-ասում է Սրապիոնյանը։ 

Նա նշում է՝ իշխանություններն անհանդուրժող են քննադատությունների նկատմամբ։ «Եթե ներկայիս իշխանություններն այնքան մտավոր զարգացում ունենային, որ քննադատությունը թեկուզ անտեսեին, այլ ոչ թե հակադարձեին ամենաբիրտ ու կոպիտ միջոցներով, այստեղ դեռ հնարավորություն կար այդ քննադատությունը տեղ հասցնելու։ 

Բայց երբ առանց լսելու քննադատությունը, առանց հասկանալու նրանում առկա սրտացավությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ, առանց մտածելու, որ այդ քննադատը հակառակորդ չի, այլ ընդամենն ընդդիմադիր կամ քո գաղափարին չհամընկող տեսակետ ունի, և նրա նկատմամբ, բառի ուղիղ իմաստով, գերմանաֆաշիստական 33-34 թթ. հետապնդում իրականացնել, դա նշանակում է, որ սա արդեն քո երկրի, քո ազգային իշխանությունը չէ»,-ընդգծում է գրականագետը։ 

Սրապիոնյանը կարծիք է հայտնում, որ փոքր ազգերին նույնիսկ անհրաժեշտ է մի քիչ ազգայնական լինել։ «Փոքր ազգերի համար միշտ անհրաժեշտություն է եղել ազգային կառավարությունը, նույնիսկ մի քիչ ազգայնական թեքումով, որովհետև դա փոքր ազգերի պահպանման կարևոր գաղափարն է։ 

Նույնիսկ այնպիսի մի ինտերնացիոնալիստ քաղաքական գործիչ, ինչպիսին Լենինն էր, որը դարասկզբին ամբողջ երկրագունդը խառնեց իրար, իր իսկ ազգի վերաբերյալ խոսելիս անդրադարձել է մեծ ռուսականության ազգային շովինիզմի վտանգին, իսկ փոքր ազգերի շովինիզմն ընդունում էր։ 

Մեր ազգի ամենահանճարեղ մարդկանցից մեկը՝ Դանիել Վարուժանը, ում անունն ու դիմապատկերը զարդարում է Եվրոպայի կենտրոնական համալսարանի ամենամեծ շքամուտքը, ասում էր՝ «քիչ մը շովին մտածողութիւնը չի խանգարեր մեր ազգին»։ Սա փոքր ազգերի համար վնասակար չէ, այլ զինանոցում պայքարելու գործիքակազմ է, որը մարդիկ չեն հասկանում։ 

Նորերն, այսպես կոչված, համաեվրոպականության, համամարդկայնության անվան տակ մեր սերունդների մեջ խցկում են ամենակեղտոտ մտածելակերպը։ 

Փողը, նյութականը կվերականգնվի, երկրի աղքատ վիճակը կգնա դեպի բարելավում, դա պատմության օբյեկտիվ օրինական զարգացման խորհուրդն է, բայց բարոյական անկումը վերջնական է ու այլևս չվերականգնվող։ 

Այսօր անհասկանալի գաղափարաբանության մուտքը մեր երկիր ավերում է մեր ազգային դիմագիծը և մեր մտածողությունը, իսկ մենք այնքան փոքր միավոր ենք, որ մեր ձուլվելու համար մի դարաշրջան պետք չէ։ 

Մի կարճ ժամանակում մենք կդադարենք հայի նման մտածել և հայ լինել։ 

Իսկ եթե հայ չենք, ուրեմն ոչինչ ենք, դրանով ամեն ինչ ասված է»,-հավելում է Սրապիոնյանը։ Այս ամենով հանդերձ՝ գրականագետը կարծում է, որ կան հասարակության հաշտեցման ճանապարհներ։ 

«Հասարակության հաշտեցման երկու ճանապարհ կա։ Մեկն անհանդուրժողականությունն է, որը բերում է ծանրագույն բախումների, որի շտկումը կա՛մ դառնում է անհնարին, կա՛մ պահանջում է հազարամյակներ։ 

Մյուս մոտեցումը դիմացիդ անհանդուրժողական գաղափարներով տրամադրված պսեվդո ուժի՝ սեփական «ես»-ի ներսը նայելն է և սեփական «ես»-ի ներսից իր սխալները խոստովանելու քաջությունն է։ 

Եթե դա չարվեց, բախումը դառնում է անխուսափելի, որովհետև ժողովուրդները ստրկանում են, բայց չեն դառնում ստրկամիտ։ Մի օր ընդվզում են»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation