Դոնալդ Տուսկ. Առանց ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Շենգենը պատմություն կդառնա
INTERNATIONAL NEWSԱռանց Եվրամիության արտաքին սահմանների վերահսկողության Շենգենը պատմություն կդառնա: Reuters-ի փոխանցմամբ, Բրյուսելում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով, այս գագաթաժողովը վերաբերում է ավելի ընդլայնված համատեքստի, մասնավորապես, Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը, ներառյալ՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը:
Ըստ Դոնալդ Տուսկի, Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում: «Բայց եկեք միամիտ չինենք: Թուրքիան միգրացիոն ճգնաժամի լուծման միակ բանալին չէ: Շատ կարեւոր են մեր պատասխանատվությունն ու պարտավորությունները մեր արտաքին սահմանները պաշտպանելու հարցում: Մենք չենք կարող այդ պարտականությունը երրորդ երկրի փոխանցել»,- ասել է Տուսկը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



