Օլանդ. Միգրացիայի հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրով փախստականները Թուրքիայում կմնան
INTERNATIONAL NEWSԵվրամիության եւ Թուրքիայի միջեւ միգրացիայի հարցով համաձայնությունը փախստականներին թույլ կտա մնալ Թուրքիայում՝ «նրանց ծագման երկրներին ավելի մոտ»: Ըստ Reuters-ի, այս մասին նոյեմբերի 29-ին Բրյուսելում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է համաձայնագիր, որը թույլ կտա սկսել միգրացիայի հարցերով ԵՄ-Թուրքիա գործողությունների ծրագիրը:
«Համաձայնագրի նպատակը պետք է լինի փախստականներին հնարավորություն տալ, որպեսզի նրանց ընդունեն Թուրքիայում՝ իրենց ծագման երկրներին ավելի մոտ: Իսկ Եվրամիությունը Թուրքիային կօգնի ապահովել սահմանների վերահսկողությունը՝ միգրացիոն հոսքերը նվազեցնելու համար: Դա բոլորի շահերի է բխում»,- ընդգծել է Ֆրանսուա Օլանդը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



