Հայ ըմբիշը Ստամբուլում կգոտեմարտի ոսկե մեդալի համար
SPORTՀայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Միսակյանը դուրս է եկել Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Ռազմիկ Միսակյանը պայքարը սկսել է 1/4 եզրափակիչից եւ, հաղթելով գերմանացի Վիկտոր Լիզենին (6:0) եւ ուկրաինացի Դմիտրո Նեսվիատիպասկային (18:0), դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ռուսաստանցի Իսմաիլ Գաջիեւի հետ:
Հայաստանը ներկայացնող Սուրեն Խաչատրյանը 74 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովի հետ:
Հունիսի 23-ին պայքարի մեջ են մտել նաեւ 60 կգ քաշային Վարդգես Կարապետյանը եւ 96 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, ովքեր մեդալ չեն նվաճել:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



