Ինչո՞ւ են փետրվարին ծնված երեխաներն այդքան յուրօրինակ
LIFEՓետրվարը տոներով լի կարճ ամիս է, ներառյալ Վալենտինի օրը: Շատերին թվում է, թե իդեալական ամիս է՝ կարճ և հաճելի:
Բայց եթե ձեր երեխան ծնվել է փետրվարին, ապա այս ամիս կրկնակի հատուկ կլինի ձեզ համար: Գիտությունը ասում է, որ փետրվարին ծնվածները նման չեն մյուսներին:
Եվ ահա թե ինչու.
1. Կարիերայի հնարավորություններ
Ըստ Հարվարդի հետազոտողների, փետրվարյան երեխաները գրեթե միշտ ավելի բարձրահասակ և ծանր են, քան տարվա մյուս ամիսներին ծնված իրենց հասակակիցները: Եվ այս ցուցանիշներն արդեն նկատելի են 7 տարեկանում: Սա նշանակում է, որ նրանք սպորտում հաջողության հասնելու հիանալի շանսեր ունեն, հատկապես NBA-ում:
Նաև ձմռանը ծնված երեխաները լավագույն արդյունքն են ցույց տալիս ինտելեկտի մակարդակը որոշող թեստերում: Ըստ գիտնականների, ձմեռային երեխաները իրենց հասակակիցներից տարբերվում են ոչ միայն մարդաբանական ցուցանիշներով, այլև նեյրոգենետիկ ունակությունների առումով:
2. Ստեղծագործելու հակվածություն
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակը պնդում է, որ փետրվարին ծնված մարդիկ ավելի հաճախ, քան մյուսները, դառնում են արվեստագետ կամ երաժիշտ:
Ամերիկացի սոցիոլոգների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փետրվարին մեծ թվով հայտնի մարդիկ են ծնվել: Նրանց թվում են Բոբ Մարլին, Ջենիֆեր Էնիսթոնը, Շակիրան, Էշթոն Քաթչերը, Բորիս Պաստեռնակը, Չարլզ Դիքենսը և շատ ուրիշներ:
Նաև այս ամիս շատ ԱՄՆ նախագահներ են ծնվել: Օրինակ՝ Աբրահամ Լինքոլնը (փետրվարի 12) և Ռոնալդ Ռեյգանը (6 փետրվարի):