«Աստոն Վիլայի» ավագը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
SPORT«Աստոն Վիլայի» ավագ Ջեք Գրիլիշը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Goal.com-ը։ 24-ամյա անգլիացի հարձակողական կիսապաշտպանը համաձայնության է հասել մանչեսթերյան ակումբի հետ, որը «Աստոն Վիլայի» հետ պաշտոնական բանակցությունները կսկսի առաջիկայում։
Գրիլիշի տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։
Գրիլիշն արդեն սկսել է բնակարան փնտրել Մանչեսթերում, քանի որ հույս ունի կնքել երկարատեւ պայմանագիր։ «Աստոն Վիլայում» Գրիլիշն այժմ ստանում է շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ։
Ընթացիկ մրցաշրջանում Գրիլիշը «Աստոն Վիլայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



