Լոռիում 32-ամյա պայմանագրային զինծառայողն ավտոմեքենայով կողաշրջվել է. նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ
SOCIETYԵրեկ՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սայադ Աբովյանը իր վարած ГАЗ 31105 մակնիշի 36 OV 039 համարանիշի ավտոմեքենայով Բազում գյուղի մոտակայքում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետ չհասած՝ կողաշրջվել է: Այս ամսին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդ Սայադ Աբովյանը բուժզննության նպատակով դիմել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհին եղել է մերկասառույց։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



