Չեխովի դպրոցի տնօրենի հրահանգով աշակերտներին պարտադրվել է անձեռոցիկներ և զուգարանի թղթեր ապահովել․ ավագանու անդամ
VIDEOԵրևանի Չեխովի անվան դպրոցի տնօրենի հրահանգով դպրոցի աշակերտներին պարտադրվել է անձեռոցիկներ և զուգարանի թղթեր ապահովել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
«Չեխովի անվան դպրոցի տնօրենի հրահանգով դպրոցի աշակերտներին պարտադրվել է անձեռոցիկներ և զուգարանի թղթեր ապահովել մինչև տարեվերջ իրենց հարաբաժինների համար։ Փաստերն ունեմ, դասղեկի նամակագրությունը․․․երեխաները ամեն ամիս պետք է 8 տուփ անձեռոցիկ և զուգարանի թուղթ տանեն»,-նշեց նա։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան ասաց, որ իր երեխան էլ է այդ դպրոցում սովորում։
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասաց, որ ինքն էլ է նման տեղեկություն ստացել և հարցով զբաղվում են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



