Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Չինաստանում պատմել են` ինչպես են տեղի ունենում կորոնավիրուսով զանգվածային վարակումները

SOCIETY

Past.am

Չինաստանում կորոնավիրուսով զանգվածային վարակումների ավելի քան 83 տոկոսը տեղի Է ունենում ընտանիքներում: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 

 

 

«Զանգվածային վարակումների ավելի քան 83 տոկոսը տեղի Է ունենում ընտանիքներում, մնացածները՝ բուժհիմնարկներում, սննդի կետերում, գյուղերում, սուպերմարկետներում ու առեւտրական կենտրոններում, ձեռնարկություններում, փոխադրամիջոցներում, ծերանոցներում ու դպրոցներում»,-ասված Է Weibo-ում կոմիտեի զետեղած հաղորդագրության մեջ:

 

Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Ինչպես նշված Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 42,6 հազարը:

 

 

 

Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակման առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվել Հուբեյի կենտրոնական նահանգում (31 հազար 738, նրանցից 974-ը մահացել են), որտեղ հայտնաբերվել Է բռնկման օջախը: Չինաստանի որոշ ձեռնարկություններ, ներառյալ ավտոմեքենաներ, մանկական ապրանքներ, դեղագործական պատրաստուկներ արտադրողները, ձեռնամուխ են եղել բժշկական դիմակների արտադրության, որոնց պահանջարկը ՉԺՀ-ում չափազանց մեծ Է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի պայմաններում: Հրատարակության տվյալներով՝ այդ ընկերությունները կա՛մ նոր արտադրական գծեր են գնում, կա՛մ ժամանակավորապես վերափոխում են իրենց այն գծերը:

 

Մինչեւ փետրվարի 14-ն արտադրական գծերը կկարողանան ապահովել օրական շուրջ 1,4 միլիոն դիմակ, մարտ ամսվա վերջին այդ ցուցանիշը կարող Է հասնել 3,5 միլիոնի: Ամբողջ Չինաստանից ավելի քան 20 հազար բժիշկ Է ժամանել Հուբեյի նահանգ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարելու համար: Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք եւ Հուբեյի նահանգ են սկսել ուղարկել ինչպես նյութական օգնություն, այդ թվում՝ պաշտպանական հագուստ եւ դիմակներ, այնպես Էլ մասնագետների, քանի որ տեղի բժիշկները չԷին կարողանում գլուխ հանել հիվանդների մեծ հոսքից եւ հարկադրված Էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում:

 

Միայն մեկ օրում՝ փետրվարի 9-ին, Ուհան Է ժամանել 6 հազար բուժաշխատող: Հոնկոնգցի ականավոր համաճարակաբան Գեբրիել Լյանը կարծիք Է հայտնել, որ Երկիր մոլորակի բնակչության երկու երրորդը կարող Է նոր կորոնավիրուսով վարակման սպառնալիքի տակ հայտնվել, եթե այն չհաջողվի վերահսկողության տակ առնել:

 

Բրիտանական The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել Է, որ փորձագետների մեծ մասը հակված Է կարծելու, որ յուրաքանչյուր վարակված կարող Է վիրուսը փոխանցել եւս առնվազն երկու մարդու, այսինքն՝ ախտահարվածության ցուցանիշը կարող Է կազմել 60 – 80 տոկոս: Լյանի խոսքով՝ այժմ հիմնական խնդիրը վիրուսի տարածման մասշտաբները որոշելն Է, ինչպես նաեւ պարզելը, թե արդյոք Չինաստանում ձեռնարկված միջոցներն իրոք արդյունք են տալիս:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee