Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 2019–ին շեշտակի աճել է
INTERNATIONAL NEWSԹուրքիա այցելած հայաստանցիների թիվը 2019 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին կազմել է 66 882 հոգի։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությունից, 2019 թվականին Թուրքիա են այցելել 29 տոկոսով ավել հայաստանցիներ 2018 թվականի համեմատ։ Եթե 2018–ին Թուրքիա է այցելել 51880 հայաստանցի, ապա արդեն 2019–ին այդ թիվը դարձել է 66 882։
Նույնիսկ 2019–ի դեկտեմբերին, երբ արդեն դադարեցված էր Երեւան–Ստամբուլ ուղիղ չվերթը, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ռեկորդային աճ է գրանցվել՝ 34 տոկոս։ Այսինքն եթե 2018–ի դեկտեմբերին Թուրքիա էր այցելել 3932 հայաստանցի, ապա 2019–ին այդ թիվը հասել է 5297–ի։
Նշենք, որ դեպի Թուրքիա հայաստանցիների աճի մեջ լուրջ թիվ են կազմում պատմական Հայաստան մեկնող խմբերը։
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



