Օլանդը եւ Օբաման Bataclan համերգասրահի պատերի մոտ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները՝ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման, նոյեմբերի 29-ի երեկոյան հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների 130 զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Agence France-Presse-ին, ուշ երեկոյան երկու ղեկավարները ծաղիկներ են դրել Bataclan համերգասրահի պատերի մոտ, որտեղ ահաբեկիչների ձեռքով սպանվել է ողբերգության զոհերի մեծամասնությունը:
ԱՄՆ-ի նախագահը ժամանել Է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովին, որը նոյեմբերի 30-ին բացվելու է Փարիզի Լե Բուժե արվարձանում: Խորհրդաժողովի մասնակիցների թվում են աշխարհի պետությունների ու կառավարությունների 150-ից ավելի ղեկավարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



