Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2019-ին Հայաստանից դուրս է եկել ռեկորդային գումար՝ 1 մլրդ 454 մլն դոլար. hetq.am

ECONOMICS

Past.am

2019 թվականին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են դուրս եկել տրանսֆերտների տեսքով։ Այս մասին գրում է hetq.am-ը:

 

«Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է։ Դրանք բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից արտասահման, որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 22.4%-ով»։

 

Ըստ աղբյուրի՝ էական ծավալի գումարներ են փոխանցվում նաև արտասահմանից Հայաստան։ 2019 թվականին դրանք ևս աճել են, բայց կրկնակիից ավելի դանդաղ, քան դուրս եկող գումարների աճն է։

 

Վկայակոչելով Կենտրոնական բանկի տվյալները, կայքը հայտնում է, որ 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարի համարժեք գումար։ 2018 թվականի համեմատ այն աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9.7%-ով։

 

«Վերջին տասը տարիներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտների ամենամեծ ծավալը գրանցվել 2013 թվականին՝ գերազանցելով 2 մլրդ դոլարը։ Սակայն հետագայում այս տեմպերը չեն պահպանվել։ Ամենախորը անկումը գրանցվել է 2015  թվականին, երբ դրսից եկող գումարները կրճատվել են կես միլիարդ դոլարով։ 2017 թվականից աստիճանաբար աճ է գրանցվում։  2019 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումների 45%-ի աղբյուրը Ռուսաստանն է, 14%-ինը՝ ԱՄՆ-ն։

 

2019 թվականին Հայաստանից արտասահման ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն, ըստ կայքի, կազմել են 1 մլրդ 454 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ՝ 266 մլն դոլարով կամ 22.4%-ով ավելի։ «Ընդ որում՝ նկատելի է, որ փողի արտահոսքն արագացել է տարվա երկրորդ կիսամյակում։ Ամենամեծ ծավալի փոխանցումները կատարվել են օգոստոսին (մոտ 157 մլն դոլար) և  դեկտեմբերին (մոտ 150 մլն դոլար)։ Առնվազն 2004 թվականից սկսած, երբ ներկայացվում է վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ ծավալի գումարներ Հայաստանից դուրս չեն եկել»։

 

Արտահոսքի շոշափելի աճը Կենտրոնական բանկը բացատրում է հիմնականում ավտոմեքնենաների ներմուծման նույնքան զգալի աճով։ Այսինքն՝ գումարները արտերկիր են փոխանցվել ավտոմեքենաների դիմաց վճարումների տեսքով։

 

«Պետական եկամուտների կոմիտեի տվյալով՝ 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189 018 հատ ավտոմեքենա, ինչը երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Հայաստանից դուրս եկած 1 մլրդ 454 մլն դոլարը բավականին մեծ գումար է Հայաստանի տնտեսության համար։ Այս արտահոսքը բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա։ Այն նաև նշանակում է, որ տնտեսությունը «կորցրել է» այս գումարները. դրանք կարող էին շրջանառվել Հայաստանում, նպաստել տարբեր ոլորտներում նոր աժեքի ստեղծմանը, առևտրաշրջանառության մեծացմանը և այլն»։

 

«Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը  ցույց է տալիս, թե տվյալ ժամանակահատվածում որքան է կազմել դրսից Հայաստան ուղարկվող և Հայաստանից դուրս ուղարկվող գումարների տարբերությունը։  Այդ տարբերությունը մշտապես դրական է լինում։ Սակայն երբ արտահոսքն ավելի արագ է աճում, քան ներհոսքը, այդ տարբերությունը նվազում է։ Այդպիսի իրավիճակ է գրանցվել 2019 թվականին։ Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 504 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 93 մլն դոլարով կամ 15.5%-ով։ Սա ևս ռեկորդային ցուցանիշ է վերջին տասը տարիների կտրվածքով, բայց ոչ թե ռեկորդային բարձր, այլ՝ ռեկորդային ցածր», գրել է կայքը։

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards