Թուրք ըմբիշը պարգեւատրման արարողության ժամանակ չկանգնեց Արթուր Ալեքսանյանի կողքին (ֆոտո)
SPORTԹուրք ըմբիշը պարգեւատրման արարողության ժամանակ չկանգնեց Արթուր Ալեքսանյանի կողքին ընդհանուր լուսանկարվելու համար:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը 97 կգ քաշայինների եզրափակիչը: Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը:
1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակից թուրք Ջենք Իլդեմը պարգեւատրման արարողության ժամանակ աչքի ընկավ հերթական ոչ սպորտային պահվածքով: Մեդալների հանձնումից եւ Հայաստանի հիմնը հնչելուց հետո թուրք ըմբիշը ընդհանուր լուսանկարվելու ժամանակ բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Գոլովինի հետ տեղերով փոխվեց, որպեսզի չկանգնի Արթուր Ալեքսանյանի կողքին: Ջենք Իլդեմը նվաճեց բրոնզե մեդալ:
Ալեքսանյանը Իլդեմին 1/8 եզրափակիչում հաղթել էր 7:1 հաշվով: Գոտեմարտի ընթացքում թուրք ըմբիշը պարբերաբար հրահրում եւ գլխով հարվածում էր Արթուրին, ինչի պատճառով մրցավարը նկատողություն էր տվել եւ երկու միավոր ավելացրել օլիմպիական չեմպիոնի օգտին: