Ո՞ր իրավապաշտպաններն են անդամակցելու Վանեցյանի կուսակցությանը
POLITICSՏպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Նա նշել էր, որ շուտով այն կգրանցվի: Վանեցյանը միևնույն ժամանակ ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, թե ովքեր են լինելու կուսակցության կազմում՝ «քանի որ շատերի հետ եմ բանակցել»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցության «կորիզը» կազմելու են ոչ միայն հանրությանը հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքական դեմքեր, հասարակական գործիչներ, այլ նաև մի շարք իրավապաշտպաններ:
Մեզ չհաջողվեց ճշտել նրանց անունները, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ լինելու են նաև ուշագրավ անակնկալներ: Ըստ մեր զրուցակցի, շուտով այս առումով կլինեն հստակեցումներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



