Yerevan, 22.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ցուլեր, անհարթ օր է, ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են․ փետրվարի 14-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ: Բավական անհարթ օր է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Հնարավոր է, որ դուք պահի ազդեցության տակ փլուզեք այն ամենն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էիք, իսկ հետո էլ այլ պահի ազդեցության տակ դուք ձեզ խարազանեք: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան անելուց: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը: Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, փոխարենը օգնում են կենտրոնանալուն:

 

Ցուլ։ Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը․ դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով: Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

 

Երկվորյակներ։ Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ, տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ․ դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Դուք մե՛կ ցանկանում եք միայնակ մնալ, մե՛կ հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մե՛կ ուղղակի հանգստանալ, մեկ էլ զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեզ հանգիստ չեն տալիս:

 

Խեցգետին։ Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է` շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Այսօր անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից․ չգիտես ինչու, ձեզ դուր են գալիս հենց այնպիսի մարդիկ, ումից հատկապես ավելի լավ կլիներ որքան հնարավոր  է հեռու մնալ: Օրվա երկրորդ կեսն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում, ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ:

 

Առյուծ։ Օրը նշանի որոշ ներկայացուցիչների խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմացություններից, մտերիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը, քանի որ դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, ուրեմն՝ պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

 

Կույս։ Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով՝ չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար, և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև բուրմունքաթերապիան: Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար․ նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

 

Կշեռք։ Ողջ օրը բարդ կլինի, սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր է խուսափել տհաճություններից, ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալու պայքարից և կենտրոնանալու սեփական գործերի վրա: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Քրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ, պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:

 

Կարիճ։ Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն։ Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը: Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները:

 

Աղեղնավոր։ Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում: Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողությունների սահմանները:

 

Այծեղջյուր։ Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառն ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց, ըստ էության, կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին: Վատ օր չէ քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից:

 

Ջրհոս։ Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և արժե օգտվել դրանից` վաղօրոք սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից:

 

Ձկներ։ Հաջող օր է, երբ դուք հարթում եք գրեթե բոլոր այն գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում: Շատ տեղին է ձեր հնարամտությունը, որի շնորհիվ և’ դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ: Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել: Հնարավորություն է ստեղծվում հարթելու ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին:

 

Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems