Սիրային հորոսկոպ. ովքե՞ր կլինեն այս ամսվա ամենահաջողակը. Կույսեր, Կշեռքներ և Կարիճներ, եղե՛ք ավելի ուշադիր
LIFEՀարաբերությունները մեծ դերակատարություն ունեն մեր կյանքում: Ցանկացածին էլ հաճելի և շատ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է իրեն սպասվում ապագայում, սիրային ոլորտում: Խոյ Խոյերին այս գարնանը սպասվում է մեծ սեր և երջանկություն, քանի որ նրանք 2018թ.-ը սկսել են մեծ եռանդով և ակնկալիքներով: Եվ սա հենց այնպես չէ. չէ՞ որ մարտի 7-ն իրենց աստղագուշակում Մերկուրիի անցումն է, որն էլ պատասխանատու է ինֆորմացիայի և հաղորդակցության համար:
Դուք կցանկանաք անցկացնել ձեր ժամանակի մեծ մասը սիրած էակի հետ և այդ հարաբերություններն ավելի ամրացնել: Դեռ վաղ է ամուսնության մասին խոսելը և մտածելը, քանի որ դեռ վստահ չեք կարող լինել՝ սա ակնթարթային հրապուրանք է, թե իրական սեր:
Ցուլ Երկվորյակ Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս վերադարձնել նախկին հարաբերությունները, եթե դրանք վերջնականապես չեն ոչնչացվել: Դեռ ուշ չէ ներողություն խնդրելու, անցյալից որոշ հիշողություններ ջնջելու համար: Սա այդքան էլ դժվար չէ: Խեցգետին 2018թ.-ի մարտը Խեցգետինների համար բավականին պասիվ կլինի:
Կարող եք այս ամիս հանգիստ լինել և ամեն ինչ թողնել զուգընկերոջ վրա: Առյուծ Առյուծներին խորհուրդ է տրվում զբաղվել ընտանեկան հարցերով: Ռոմանտիկան իհարկե լավ է, սակայն հիմա ընտանիքն ավելի շատ ունի ձեր ուշադրության կարիքը: Կարևոր նախապայամանը՝ պետք չէ տրվել խնդիրներին, քանի որ ձեր երկրորդ կեսն այն կկիսի ձեզ հետ: Կույս Նույնիսկ այն Կույսերին, ովքեր մտածում էին, որ կգտնեն իրենց իդեալական մարդուն, այս ամիսը չափազանց կզարմացնի: Դուք ունեք բոլոր շանսերը՝ հանդիպելու ձեր երազանքների սիրուն:
Կշեռք Կշեռքներ, եթե դուք մինչև հիմա միայնակ եք և չեք էլ մտածում սրա մասին, ապա աստղերը հուշում են, որ այսպես շարունակել պետք չէ: Եթե ցանկանում եք դժգոհել, որ 2018-ը ձեր նկատմամբ անարդար է, ուրեմն՝ միակ մեղավորը դուք եք: Պետք է գործել: Ինչպե՞ս: Շատ հեշտ և հանգիստ. ավելի շատ շփվեք մարդկանց հետ, մի՛ խուսափեք շփումից, ցույց տվեք իրական զգացմունքները: Հիշե՛ք, որ ձեր բախտը ձեր ձեռքերում է:
Կարիճ 2018թ.-ի մարտի 9-ից սկսած Յուպիտերը կշրջվի Կարիճների համաստեղության վրա: Սա այնքան էլ հաջող չէ: Պետք չէ խուճապի մատնվել: Ամեն ինչ թույլատրելի է: Միայն պետք է տարբերել անձնական խնդիրները մնացածից և լուծել դրանք: Աղեղնավոր Աղեղնավորները, որոնք դեռ չեն գտել իրենց միակին, կարող է և հանդիպեն հետաքրքիր մարդու, ում հետ նրանց համար հետաքրքիր կլինի անցկացնել ժամանակը, և ով կփոխի նրանց աշխարհընկալումը: