Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի մոտ շուրջ 400 քմ խաղողի այգի է այրվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 3ետրվարի 16-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խաղողի այգում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:45-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի, փայտե տնակ (մոտ 24 քմ) և փայտե ցանկապատ (22.5 քմ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



