Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան․ քաղաքագետ

BLOG

Past.am

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան-Ալիև դեբատներով հրճվողների ինքնախաբեությունը. շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան

 

Պարոն Փաշինյանն իր ելույթի ժամանակ` փորձելով ապացուցել, որ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները հենց ազերիների ձեռքի գործն էր, հայտարարեց, որ այդ մասին իր հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Արգումենտի ի Ֆակտի» թերթին... Բախտերս բերեց, որ Իլհամ բաբան բացարձակ անտեղյակ էր այս թեմայից, քանի որ շատ արագ կարելի էր Փաշինյանին մեղադրել կեղծիքի մեջ. Այազ Մութալիբովն այդ թեմայի վերաբերյալ ոչ թե հարցազրույց էր տվել վերը նշված պարբերականին, այլ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել էր 1992 թ-ի ապրիլի 1-ի «Նեզավիսիմայա Գազետա» թերթի 64 (235) համարում...
Փորձելով հերքել Փաշինյանին` Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի նախկին ղեկավարը ապրում է Բաքվում և հերքում է, որ այդ բովանդակությամբ հարցազրույց է տվել, որին պարոն Փաշինյանը չարձագանքեց... Այնինչ, 1992 թ-ի փետրվարին Խոջալուի դեպքերից հետո, արդեն մարտի սկզբին Մութալիբովը փախավ Մոսկվա և այնտեղ մնաց մինչև 2011 թ-ի օգոստոսը, երբ համաձայնեց Ալիևի պայմաններին, որից մեկը հենց այդ հարցազրույցի մասին փաստի հերքումն էր և որի դիմաց էլ չեղարկվեցին նրա դեմ Բաքվում հարուցված քրեական գործերը...

 

Խոջալուի հետ կապված հաջորդ կեղծիքին՝ զոհվածների, վիրավորների և անհետ կորածների վերաբերյալ արձագանքը ևս մնաց օդում, քանի որ Հայաստանի վարչապետն այս հարցին ևս չէր տիրապետում... Ադրբեջանի բռնապետը մեղադրեց հայերին հազարից ավելի ազերիների անհետ կորելու մեջ, իսկ Փաշինյանը լռեց... Էլ չեմ ասում, որ զոհվածների թիվը «մի փոքր» ևս կեղծվել էր ապշերոնյան սուլթանի կողմից...

 

Իլհամ Ալիևը, շարունակելով կեղծել պատմությունը, հայտարարեց, որ ժամանակին անկախ Ղարաբաղի խանությունը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, որին Փաշինյանը ևս չարձագանքեց... Պարոն Փաշինյանը, ընդամենը մեջբերելով 1813 թ-ի Գյուլիստանի և 1828 թ-ի Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրերը, կարող էր ապացուցել, որ Ալիևի հորջորջած անկախ Ղարաբաղի խանությունն ընդամենը Պարսկաստանի մաս է եղել (խանությունը՝ Պարսկաստանի վարչա-տարածքային միավոր է) և եթե անկախ լիներ, ապա պայմանագիրը կկնքվեր Ռուսաստանի և այդ խանության միջև, այլ ոչ թե Պարսկաստանի հետ...

 

Պարոն Փաշինյանը նաև չգիտեր, որ ներկայիս Ստեփանակերտի տեղում ժամանակին եղել է ոչ թե Ալիևի բարձրաձայնած Խանքենդին՝ խանի գյուղը,այլ ավելի հին հայկական Վարարակն բնակավայրը...
Փաշինյանը լռեց նաև տեղանունների փոփոխման Ալիևի մեղադրանքներին, երբ կարելի էր մի քանի փաստերով ապացուցել հակառակը...

 

Պարոն Փաշինայնը նաև բացարձակ չարձագանքեց Ալիևի կողմից 1989 թ-ի մարդահամարի տվյալների կեղծմանը, որի մասին նա պարտավոր էր իմանալ...

 

Այսպես, համաձայն 1989 թ-ին հրապարակված մարդահամարի տվյալների` Հայաստանում բնակվել է 168 հազար ադրբեջանցի, այլ ոչ թե 300 հազար, ինչպես բարբաջեց Ալիևը ու Փաշինյանը լռեց՝ ընդունելով, որ Հայաստանում այդքան թուրք է ապրել ...

 

Իլհամ բաբան նաև կեղծեց ԼՂԻՄ-ի բնակչության մարդահամարի տվյալները... Ըստ Ալիևի` 1989 թ-ի դրությամբ, իբրև թե, ԼՂԻՄ-ում բնակվել է 189 հազար մարդ, որոնցից 139 հազարը հայեր են եղել, 48 հազարը ադրբեջանցիներ և այլն... Իրականում, 1989 թ-ի մարդահամարի տվյալների համաձայն, ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 189085 մարդ, որոնցից 145450 հայեր են եղել, իսկ 40632՝ ադրբեջանցիներ... Այս կեղծիքին ևս Փաշինյանը չհակադարձեց...

 

Փաշինյանի պնդմամբ 100 տոկոսով հայաբնակ Շահումյանի շրջանը զրկվել է իր բնակչությունից... Լավ է, որ Իլհամ բաբան տեղյակ չէր և չհակադարձեց Հայաստանի վարչապետին, որ Շահումյանի շրջանի 20 հազարանոց բնակչությունից 17 հազարն են եղել հայեր, իսկ 3 հազարը ադրբեջանցիներ...

 

Անընդունելի էր այն, որ Փաշինյանն ուղղակի մոռացության մատնեց հայերի ջարդերը և էթնիկ զտումները Սումգայիթում, Կիրովաբադում (Գանձակ), Բաքվում, Մարաղայում, Գետաշենում, Մարտունաշենում, Վարդաշենում, Մարտակերտում և այլ ադրբեջանական և արցախյան քաղաքներում և գյուղերում, այն դեպքում, երբ ազերիների առաջնորդը մշտապես բարբաջում էր հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտում կազմակերպելու փաստը...

 

Պարոն Փաշինյանը նաև չարձագանքեց Ալիևի այն կեղծիքին, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, որի հետևանքով Ադրբեջանում կա 1 միլիոն փախստական... Զավեշտն այն էր, որ Ադրբեջանի բռնապետը հայերին մեղադրեց Արցախը գրավելու մեջ, իսկ Փաշինյանը լուռ նստած էր... Չհակադարձեց, որ ԼՂԻՄ-ի բնակչության 77 տոկոսը կազմող հայերը չէին կարող գրավել այն տարածքը, որը նրանց պատմական հայրենիքն է, որտեղ նրանք ապրում են դարեր շարունակ և որտեղ կազմել են պարզ մեծամասնություն... Իսկ իրականությունը հետևյալն է. Արցախի վերահսկողության տակ է գտվում Ադրբեջանի տարածքի 8,15 տոկոսը... Եթե նույնիսկ ենթադրենք, որ Արցախն էլ են հայերը «գրավել», ապա այդ դեպքում էլ կստացվի 13,2 տոկոս, այլ ոչ թե 20 տոկոս ինչպես պնդում էր Բաքվի մազութոտ սուլթանիկը... Նույնն էլ 1 միլիոն փախստականների մասին... Լավագույն դեպքում Ադրբեջանում կան 600-650 հազար փախստական և տեղահանվածներ, բայց ոչ 1 միլիոն ակ և կարա կոյունլուներ...
Շատ ուրախ եմ նաև, որ մեր մազութոտ հարևանը չարձագանքեց Փաշինյանի այն թեզին, որ իր որդին որպես կամավոր է ծառայում Արցախում... Շատ վատ կլիներ, եթե Ալիևը բարձրաձայներ այն փաստի մասին, որ Փաշինյանի որդին Արցախում ծառայում է թիկնազորով և ռեստորաններ հաճախակի այցելելով...

 

Փաշինյանը նաև անպատասխան թողեց Ալիևի այն բարբաջանքը, թե հայերն ունեն մի պետություն և երկրորդի մասին խոսք լինել չի կարող... Ստացվում է, որ թուրքերին և մահմեդական ալբանացիներին դե ֆակտո կարելի է այլ ժողովուրդների հայրենիքը գրավելով` երկուական պետություններ ստեղծել, իսկ հայերին իրենց պատմական հայրենիքում դա արգելված է...

 

Զարմանալի էր նաև իրական և կեղծ օգտատերերի էքստազային արձագանքը "Տիգրան Մեծի" օրինակով Ալիևին պատեպատ ծեփելու վերաբերյալ... Չիմացողներին տեղեկացնեմ, որ, ըստ ադրբեջանական պատմագրության, Տիգրան Մեծից հետո հայկական պետություն այլևս գոյություն չունի... Փաշինյանը լավ կլիներ Ալիևից պահանջեր օտար աղբյուրներում Ադրբեջանի մասին տեղեկություններ ներկայացնել կամ բացատրել "Ադրբեջան" բառի ստուգաբանությունը...

 

Փաշինյանը, որը որոշ ժամանակ առաջ ՌԴ նախագահ Պուտինին նվիրեց "Խաղաղություն Ղարաբաղին" Վլադիմիր Կազիմիրովի գիրքը, այդտեղից կարող էր մեջբերել մի փաստաթուղթ (էջ 388), համաձայն որի` դեռ 1993 թ-ի սեպտեմբերին Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախի անկախությունը՝ այն անվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն...

 

Այս դեբատին Փաշինյանն այդպես էլ չասաց, որ հակամարտությունը պետք է լուծվի փաթեթային տարբերակով՝ ի հեճուկս պաշտոնական Բաքվի, որի տեսակետը բարձրաձայնեց Իլհամ բաբան և որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու...

 

Ի դեպ, շատ տհաճ էր նաև այն փաստը, որ Հայաստանի վարչապետը դեպի բեմ քայլելիս, որտեղ տեղի էին ունենալու դեբատները, չգիտես ինչու` իրենից առաջ թողեց Իլհամ Ալիևին...
Հ.Գ. Փաշինյան-Ալիև դեբատները ցույց տվեցին մեր պատվիրակության բավականին թույլ պատրաստվածությունը նմանօրինակ ֆորմատներով քննարկումներին, ինչպես նաև արձանագրեցին, որ մերոնք ևս շատ սիրում են օգտագործել «Ղարաբաղ» պարսկա- թուրքական տեղանունը, արհամարհելով հայկական Արցախը, որը ևս շատ տարօրինակ է»:

 

IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom