Թուրքիան Ռուսաստանի «S-400»-ի դեմ «Koral» ՀՕՊ-եր կկիրառի
INTERNATIONAL NEWSԹուրքիան Սիրիայի սահմանում «Koral» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Սիրիայում տեղակայված ռուսաստանյան «S-400» համակարգերի դեմ պայքարելու համար:
Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ «Koral» համակարգը նախատեսված է սպառնալիք հանդիսացող հրթիռները, ինքնաթիռների թռիչքներն ու ալեհավաքների ազդանշանները գրանցելու միջոցով դրանք վերացնելու համար:
«Koral» ՀՕՊ համակարգերը Թուրքիայի զինված ուժերի գույքացուցակում հայտնվել են 2015 թվականից եւ առաջին անգամ տեղկայվել Իզմիրում` Էգեյան ծովում օդային տարածքը պահպանելու համար:
Հայտնի չէ, թե ինչպես պետք է թուրքական «Koral»-ները Թուրքիայի օդային տարածքը պաշտպանեն աշխարհում հզորագույն ռուսական «S-400»-ի հրթիռներից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



